2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանի համար արտաքին քաղաքականության մեջ ոչինչ տեղի չի ունենում

Հայաստանի համար արտաքին քաղաքականությունում ոչ մի կարևոր բան տեղի չի ունենում, իսկ ԶԼՄ-ներում չափից շատ արծարծվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Չիկագոյում և «Եվրատեսիլը» Բաքվում, ընդամենը փուչիկ է, որը փչում են, որպեսզի լրագրողները գրելու բան ունենան: Արտաքին քաղաքականության վերաբերյալ իր կարծիքով լրագրողների հետ այսօր կիսվել է «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը և դրա ժամանակ ըւնդունված որոշումները, վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի հետ ոչ մի կապ չունեն: Իսկանդարյանը միևնույն կարծիքին է նաև երաժշտական «Եվրատեսիլ-2012» մրցույթի վերաբերյալ:

«Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում զբոսանավերի վրա և հատուկ մեկուսացված վայրերում միջոցառումներ է կազմակերպում միասեռականների համար` այս ամենը մեկ ամսից կմոռացվի: Բայց հայկական քաղաքական կյանքը լատինոամերիկյանի նման է, այն պետք է ալեկոծվի: Բացի դա, լրագրողներն էլ պետք է իրենց հացը վաստակեն», - ասել է քաղաքագետը: