2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Տղամարդուն բերման են ենթարկել Պուտինի մասին ոչ միանշանակ գրության համար

Պերմում ոստիկանները բերման են ենթարկել տեղի բնակչին, որ միայնակ հակապուտինյան ակցիա էր կազմակերպել: 32-ամյա տղամարդը կանգնել էր Օրենսդիր ժողովի շենքի մոտ և պարանոցից կախել էր «վիրավորական» գրությամբ պաստառ, պատմել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Գերատեսչությունում հրաժարվել են հաղորդել պաստառի բովանդակությունը, սակայն, ինչպես նշում է URA.ru կայքը, ակցիա իրականացնող տղամարդը ընդամենը երկու բառ էր գրել՝ «Պունիտը՝ գող»: Ըստ «Էխո Մոսկվի» կայքի՝ գրությունը մի փոքր ավելի երկար էր և ոչ միանշանակ՝ «ՊՈՒՏԻՆԸ չպետք է ԳՈՂանա»:

Ինչպես պատմել է միջադեպի ականատեսը, բացի գրությունից, պաստառի վրա պատկերված է եղել ՌԴ նախագահ Պուտինը:

Ականատեսի խոսքով՝  բողոքող տղամարդուն բերման ենթարկելու գործընթացը հատուկ գործողություն էր հիշեցնում. նրա հետևից ուկարկվել էր 15 ոստիկան:

Նրան մեղադրանք է առաջադրվել «Վիրավորանք» հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ 1 հազար ռուբլուց մինչև 3 հազար ռուբլի չափով: