2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Одноклассники» և «Вконтакте» կայքերը կարող են փակվել սև ցուցակների մասին օրենքի պատճառով

Mail.ru Group-ը վախենում է, որ «Вконтакте» և «Одноклассники» կայքերը կարող են փակվել: Գործարար Ալիշեր Ուսմանովին պատկանող ընկերությունը ներդրողներին զգուշացրել է, որ իշխանությունները կարող են արգելափակել նշված կայքերը սև ցուցակների մասին օրենքի պատճառով:

«Սև ցուցակների մասին օրենքի սխալ կիրառումը կարող է հանգեցնել Mail.ru Group-ի մեկ կամ մի քանի ռեսուրսների փակման, ինչը բացասաբար կանդրադառնա ընկերության շահույթի վրա», - ներդրողներին զգուշացրել է ընկերությունը: