2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սարգսյանն ու Պուտինը քննարկել են համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: