Վախճանվել է Վլադիմիր Աբաջյանը
Կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի և էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի Թատերական գործիչների միությունը և Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնը:
Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Նա արվեստաբան Գևորգ Աբաջյանի եղբայրն էր: 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:
Վլադիմիր Աբաջյանը այս թատրոնում ստեղծել էր մոտ 50 նշանակալի դերատիպարներ, հանդես եկել կինոյում, հեռուստա և ռադիոբեմադրություններում: Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր: 1998 թվականին պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով: