2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Պանիխիդաս ա, պատրաստվում եմ թաղմանս». Նժդեհի դերակատարը՝ «վթարի» մասին

«Գարեգին Նժդեհ» ֆիլմում Նժդեհին մարմնավորած դերասան Արտաշես Ալեքսանյանն այսօր չմասնակցեց ֆիլմին նվիրված ասուլիսին ՝ պատճառաբանելով, որ վթար է տեղի ունեցել ու ավելի ուշ կմիանա լրագրողների հետ հանդիպմանը:

«Շրջվել է ընկերոջս մեքենան, ու հիմա վթարի վայրում ենք, օգնում ենք, այդ պատճառով մի 20 րոպե կուշանամ», - ակումբավարի հետ հեռախոսազրույցում ասել է դերասանը՝ ընդգծելով, որ ինքը գալու է Շիրակից:

30 րոպե անց ակումբավարը կրկին զանգահարել է Ալեքսանյանին՝ պարզելու՝ կհասցնի՞ արդյոք մասնակցել հանդիպմանը, սակայն Նժդեհի դերակատարը չի պատասխանել հեռախոսազանգերին:

«Վթարը պարզապես պատճառ էր, որոշել են թույլ չտալ դերասանին ֆիլմի պրեմիերայից առաջ ներկայանալ հանրությանը՝ ուղղակի արգելել են», - հեռացող լրագրողներին ասել է հանդիպման մեկ այլ մասնակից, ռեժիսոր Արշակ Զաքարյանը:

Մոտ 40 րոպե ուշացումով դերասանը, այնուամենայնիվ, հասել է ասուլիսին:

Epress.am-ը փորձել է դերասանից ճշտել ուշացման պատճառը: «Հիմա պանիխիդաս ա, պատրաստվում եմ թաղմանս», - կատակով ասել է դերասանը՝ նկատի ունենալով համացանցում տարածված լուրը, թե ինքը վթարի է ենթարկվել:

Մեր զրուցակիցը նշել է, որ ընկերոջ մեքենան անսարքություններ է ունեցել, և ինքը պարզապես տեղ է հասցրել մեքենայի անհրաշետ մասերը, որից հետո, իր խոստման համաձայն, եկել է ասուլիսի:

Լուսանկարը՝ Bravo.am-ի