2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անահիտ Բախշյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. «Արյունով եկավ, արյունով էլ գնաց»

Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, նրանց համակիրները, քաղաքացիները երթով շարժվել են Մյասնիկյանի արձանի մոտ:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Անահիտ Բախշյանը խոսել է Մարտի 1-ի իրադարձությունների մասին: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերին՝ Բախշյանն ընդգծել է, որ «ինքը արյունով եկավ՝ հոկտեմբերի 27-ով, արյունով էլ գնաց»:

«Այս տասը մարդու զոհը, տասը քաղաքացիների արյունն իր խղճի վրա է», - ասել է Անահիտ Բախշյանը:

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանն էլ «այդ տասը մարդու զոհաբերությամբ եկավ իշխանության»: