Երևանի ընտրություններ. Ծառուկյանն ավելի շռայլ է, քան մեկ տարի առաջ. աղբյուր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ամենայն լրջությամբ է պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի՝ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Ծառուկյանն ընտրությունների բոլոր պատասխանատուներին ասել է, թե որևէ անլուծելի խնդիր չկա, որևէ խոչընդոտի առաջ պետք չէ կանգնել, և ինչքան գումար որ պետք է, նախընտրական շտաբները կստանան, միայն թե ցանկալի արդյունք ապահովեն:
Նույն աղբյուրները թերթին հայտնել են, որ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ 2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդքան շռայլ չի եղել: