2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Բաղդասարովը Ռումինիայում օդանավակայա՞ն է կառուցում

«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է նոր օդանավակայան կառուցել Ռումինիայում: Այս մասին հաղորդում են «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները:

«Արմավիայի» լրատվական ծառայությունից թերթին փոխանցել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, նման լուրեր մշտապես շրջանառվել են, ու իրենք մշտապես հերքել են այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ «Արմավիան» իրեն սնանկ է ճանաչել ապրիլի 1-ին: Ընկերությունը տասնյակ միլիոնավոր դոլարի հասնող պարտքեր ունի: