Ռոբերտ Քոչարյանի դեմ կոմպրոմատը կփոխանցեն Ռուսաստանի բարձրաստիճան այրերին
ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք վկայում են Հայաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների յուրացումների ու չարաշահումների մասին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն:
Նրա խոսքով՝ այդ փաստերը մոտ օրերս ներկայացվելու են ՌԴ բարձրաստիճան այրերին:
«Դա արվելու է բացառապես պաշտոնական եղանակով: Մենք դա չենք թաքցնելու, մանավանդ, որ խոսվում է նաև ՌԴ բարձրաստիճան չինովնիկների մասին, ովքեր «հովանավորել» են Հայաստանից կեղտոտ փողերի դուրս բերման հարցում: ՌԴ-ն հետաքրքրված է այդ բացահայտումների և Հայաստանից գողացած գումարների վերադարձի հարցում, որպեսզի այդ գումարները «աշխատեն» ձեր երկրում՝ բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար»,- ասել է Մարինա Գալյուչենկոն:
Կայքը նշում է, որ խոսքը նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «հովանավորությամբ» կարճ ժամանակահատվածում կարողացավ միլիոններ կուտակել ՀՀ-ի հաշվին: