2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արթուր Իսպիրյանը մասնակցել է քաղաքապետարանի միջոցառումներին, բայց նրանց աշխատանքից դժգոհ է

Երգիչ Արթուր Իսպիրյանը, թեև նկարահանվել է Երևանի տոնին նվիրված տեսահոլովակում և մասնակցել քաղաքապետարանի՝ տոնի առթիվ կազմակերպած համերգներին, սակայն դժգոհ է Երևանի քաղաքապետարանի աշխատանքից: Այս մասին Իսպիրյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի ցուցակում ընգրկված Իսպիրյանը նշել է, որ եթե գոհ լիներ քաղաքապետարանի աշխատանքից, չէր ցանկանա ավագանու անդամ դառնալ, այլ իր երգով կշարունակեր զբաղվել:

Երգրիչն ասել է, որ շատ դժգոհ է քաղաքապետարանի վերջին 4 տարվա աշխատանքից և անձամբ փորձել է ինչ-որ բան փոխել՝ ահազանգելով քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցող վայրագությունների մասին, քաղաքապետարան ուղարկելով լուսանկարներ և դիմումներ:

«Հիմա էլ ես նկարել եմ Հաղթանակի կամուրջի մոտ տեղի ունեցող վանդալիզմը: Ինչ-որ ռեստորանի շինարարություն է գնում, հողը լվցում է երգեհոնաքարերի վրա, ծառերը կտրվել են»,- ասել է Իսպիրյանը:

Երգիչը պարզաբանել է, որ իր համար քաղաքի ընտրություններին մասնակցելու ամենամեծ խթանը եղել է այն, որ Փակ շուկան վերածվելու է սուպերմարկետի:

«Ես ապրում էի Փակ շուկայի կողքի շենքում, և դպրոց գնալուց անցնում էի շուկայով: Որովհետև այդտեղից գալիս էր ողջ Հայաստանի հոտը, համը: Իսկ հիմա մեր աչքի դեմը քանդում են իմ երազանքի քաղաքի շուկան»,- պատմել է Իսպիրյանը:

Ըստ նրա՝ ներկայիս ավագանու աշխատանի ամենամեծ թերությունն այն է, որ քաղաքապետարանին հատկացված պետական բյուջեն նպատակային չի ծախսվում:

«Դեկորատիվ բաների վրա են ծախսում, ծաղիկների և այլն, փողը ծախսվում է ցուցամոլության համար, ցույց տալու, թե իբր աշխատում են, սակայն ոչ մի բան չի փոխվում: Երևանը ունի վթարային շենքեր, խնդիրներ ջրամատակարարման հետ,  անմխիթար անցումներ: Հյուսիսային պողոտայում անցումներ են իբր կառուցել, չես կարող ընտանիքով անցնել այդ անցումներով, որովհետև փող են հավաքում բնակիչներից, բայց չեմ մաքրում:  Հյուսիսային պողոտայի համար ու առհասարկ Երևանը էս տեսքի բերելու համար Նարեկ Սարգսյանը վանդաիլզմի հոդվածով պետք է դատվի»,- ասել է Իսպիրյանը: