«Վերջին զանգի» օրն արդեն 7 մեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ
ՀՀ ոստիկանությունն այսօր Երևանից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 6, իսկ մարզերում՝ 1 ավտոմեքենա:
Համաձայն ոստիկանության հաղորդագրության, դա արվել է «Վերջին զանգի» հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու կարգուկանոնը ապահովելու համար իրականացրած աշխատանքների ընթացքում, քանի որ տրանսպորտային միջոցները վարել են առանց համապատասխան փաստաթղթերի: