2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՀԱԿ-ը որոշել է՝ ով է ղեկավարելու կուսակցության հանձնաժողովները

Հուլիսի 6-ին  անցկացված «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության վարչության նիստում, հաստատվել են կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը:

Մասնավորապես`

-          Գագիկ Ջհանգիրյան` իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

-          Վահագն Խաչատրյան` տնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

-          Արման Մուսինյան` տեղեկատվական-վերլուծական հանձնաժողովի նախագահ, Եվա Ադամյան` քարտուղար

-          Վլադիմիր Կարապետյան` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

-          Ավետիս Ավագյան` տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի նախագահ, Նունե Վարտունի` քարտուղար

-          Արշակ Բանուչյան` կրթության, գիտության և մշակույթի հարցերի նախագահ, Սամվել Կարաբեկյան`քարտուղար

-          Արեգ Գևորգյան` հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ

Ինչպես ասված է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ, նիստում քննարկվել և հաստատվել են նաև հանձնաժողովների կանոնակարգերը և գործառույթները, տարածքային ժողովներ անցկացնելու ժամանակացույցը և կուսակցության բյուջեի պարտադիր ծախսերը: