Գրողների միությունը նոր նախագահ ունի
Գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատա Էդվարդ Միլիտոնյանը երեկ ընտրվել է նախագահի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկությամբ անցկացված Գրողների միության նախագահի ընտրությանը Միլիտոնյանը ստացել է 199 ձայն, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ Հովիկ Հովեյանը՝ 100 ձայն:
Դավիթ Սարգսյանը հավաքել է 24, իսկ Ռոմիկ Սարդարյանը՝ 4 ձայն:
Լուսանկարը՝ Granish.org