2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բաղրամյանի վերահսկողությունը նվազեցրել են, սակայն զոհված զինվորների ծնողներին արգելել են պողոտայով անցնել

Այսօր Բաղրամյան պողոտայի սկբնամասում ոստիկանությունը վերահսկողությունը նվազեցրել է, հեռացվել է նաև զրահատեխնիկայի մի մասը, օրինակ, ջրցան մեքենան: Այժմ ոստիկանությունը նույնիսկ հետնիոտներին թույլ է տալիս անցնել ոստիկանության պատնեշը և քայել  դեպի վերև: Որոշ մեքնենաների համար երևեկությունն է բացվում: Զոհված զինծառայողների ծնողներին, սակայն, ոստիկանությունն այսօր էլ թույլ չտվեց անցնել պատնեշն ու բարձրանալ դեպի նախագահական նստավայր:

Բաղրամյան պողոտայում տեղադրված ճաղավանդակների մոտ եկած մայրերին ոստիկանության աշխատակիցներն ասել են, որ անցնել չի կարելի: Բանակում զոհված Վալերի Մուրադյանի  մայրը՝ Նանա Մուրադյանը, հիշեցրել է, որ անցյալ հինգշաբթի Երևանի  փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրենցից խնդրել է  ակցիան հետաձգել՝ ասելով. «Խնդրում եմ, միայն այսօր բացառություն արեք: Միայն այսօր մի արեք ակցիան»:

«Նա ասաց՝ մնացած օրերին ես կապահվեմ, որ ձեզ ուղեկցեն դեպի նախագահական նստավայր»,- ասել է Նանա Մուրադյանը:

Պատնեշի մոտ կանգնած  ոստիկաններն ասել են, որ այսօր Վալերի Օսիպյանն այնտեղ չէ, և իրենք չեն կարող թույլ տալ ծնողներին բարձրանալ դեպի Բաղրամյան 26:

Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված ծնողների պահանջը նույնն է մնում՝ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և իրենց որդիների մահվան դեպքերի արդար քննություն։