2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Երիտասարդին ծեծի ենթարկած Գորիսի ոստիկանապետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ մինչև ոստիկանությունում ընթացող ծառայողական քննության ավարտը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը։ Երկու օր առաջ armlur.am կայքը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է Ազիզյանը վիճաբանության ժամանակ ոտքերով հարվածում մի երիտասարդի։

Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է լինելու ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը: