2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել․ Քննչական կոմիտե

Մայիսի 11-ին ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։

«Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործի քննության շահերից ելնելով` այլ մանրամասներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն», - ասված է հաղորդագրության մեջ։