2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Դպրոցական դասագրքերի խմբագրված պատմության մասին

Հայաստանյան հանրակրթական դպրոցներում առկա պատմության դասագրքերը խնդրահարույց են։ Այն մարդիկ, որոնք գրում են դասագրքերը, կաբինետային ակադեմիական գիտնականներ են, դպրոցի հետ կապ չունեն։ Նրանք երբեք չգիտեն, թե սովորողն ինչ պահանջներ ունի։ Այս մասին Epress.am֊ի ստուդիայում ասել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։ «Դասագրքերի բովանդակությունն այնպես է խմբագրված, որ որևէ կերպ երեք խնդրի չկարողանան դիպչել՝ եկեղեցի, «Դաշնակցություն» կուսակցություն և օրվա իշխանություն։ Բացի դա, դասագրքերում դեռևս առկա է որոշ թեմաների մատուցման խորհրդային պատմագրության ավանդույթը։