2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ավտոներկրողները բողոքում են մաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ

Ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով հետ կանգնել ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրից:

Ցուցարարները պնդում էին՝ մաքսատան տեղափոխումը Գյումրի լրացուցիչ խնդիրներ և ծախսեր է ստեղծելու ավտոներկրողների համար՝ կապված ճանապարհի, գիշերակացի և ժամանակի անհամեմատ ավելի մեծ վատնման հետ։