2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արսեն Թորոսյանը լքում է առողջապահության նախարարի պաշտոնը (լրացված)

Նախագահի աշխատակազմն ստացել է Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, հայտնել են Արմեն Սարգսյանի աշխատակազմից։

Ըստ շրջանառվող տեղեկությունների, նա փոխարինելու է Էդուարդ Աղաջանյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

Նախագահի աշխատակազմից հայտնում են նաև, որ առողջապահության նախարարի պաշտոնում վարչապետն առաջարկել է նշանակել առողջապահության փոխնախարար (մասնագիտությամբ՝ իրավաբան) Անահիտ Ավանեսյանին։