2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Եվրոպան կարող է բացվել հայաստանցիների համար

Հայաստանցիները կրկին կարող են գնալ Եվրոպա... երևի:

Եվրոպական խորհուրդը Հայաստանն այսօր ներառել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել: Հանձնարարականը ուժի մեջ կմտնի վաղվանից:

Առանց դրա ԵՄ պետությունները չէին կարող բացել սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Այս որոշումն անդամ պետություններն թույլ է տալիս առանձին-առանձին բացել սահմանները, որոշել' երբվանից կամ ինչ պայմաններով են մուտքի վիզա տրամադրում Հայաստանի քաղաքացիներին:

Հայաստանից բացի «ապահով» երկրների ցանկում է ներառվել նաև Ադրբեջանը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Կանադան: Այնուամենայնիվ, եթե համաճարակային իրավիճակը վատթարանա, որոշումը կարող է վերանայվել։