2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՊՆ-ի նախնական տվյալներով 18-ամյա զինվորը վիրավորվել է ծառայակցի կողմից

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)՝ հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

«Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», - ասված է հաղորդագրությունում։