2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#ԱԱԾ

ԱԱԾ֊ն բացահայտել է խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք

ԱԱԾ֊ն բացահայտել է խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պատասխանատու պաշտոնատար անձինք, չկատարելով իրենց պաշտոնեական լիազորությունները և չարաշահելով պանշտոնեական դիրքը, պատշաճ կերպով չեն վերահսկել քաղաքապետարանի հետ դեռևս 2014 թ. կնքված պայմանագրով բազմաբնակարան շենքերի աղբատարերի սպասարկման, շինարարական աղբի տեղափոխման և գետերի հուների մաքրման աշխատանքներն իրականացնելու պարտականությունը ստանձնած «Դավարս» ՍՊԸ-ի գործունեությունը: Պաշտոնատար անձինք անտեսել են ընկերության կողմից պայմանագրի կետերի պարբերաբար խախտման դեպքերը, ստորագրել են ընկերության ծառայողների կողմից ուռճացված տվյալներով կազմված կատարողական ակտերը, ինչպես նաև՝ աշխատանքների ու ծառայությունների մատուցման ընդունման-հանձնման արձանագրությունները։ Արդյունքում՝ 2015-2019 թթ. ընթացքում ընկերությանը փոխանցված 1.862.000.000 ՀՀ դրամից վատնման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 450.000.000 ՀՀ դրամի պետական միջոցներ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

PM on Georgy Kutoyan's Death 

PM on Georgy Kutoyan's Death 

Pashinyan expressed hope that Kutoyan's family members would cooperate with the investigative bodies. "I think Mr. Kutoyan's family members must be the most motivated people in having the circumstances fully investigated. They must fully cooperate with the investigative body...

ԱԱԾ-ն ամենուր է․ իրավապաշտպան

ԱԱԾ-ն ամենուր է․ իրավապաշտպան

130 կամ 120 հոգու կողմից վերահսկողությունը պետական մարմնի գործունեության նկատմամբ միշտ ավելի արդյունավետ է, միշտ ավելի որակյալ է, քան մեկ անձի կողմից․․․