Home / Բանակ / ԱԱԾ․ Քաղաքացին զինկոմիսարից փորձել է 30 000 դոլար շորթել

ԱԱԾ․ Քաղաքացին զինկոմիսարից փորձել է 30 000 դոլար շորթել

Քաղաքացին՝ 3 երիտասարդներին զինծառայությունից ապօրինի ազատելու վերաբերյալ տեղեկությունները ԱԱԾ-ին չփոխանցելու դիմաց, Լոռու մարզի զինկոմիսարից 30 հազար դոլար է պահանջել, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Ըստ ԱԱԾ-ի, քաղաքացին հեռախոսազանգերով և տեղանշած վայրերում թողնված նամակներով ՊՆ Լոռու մարզի տարածքային զինվորական կոմիսարից՝ զորակոչային տարիքի հասած 3 երիտասարդներին զինվորական ծառայությունից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ «իբր» ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը Ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով, 2019 թ. հոկտեմբերին շորթմամբ պահանջել է 2 հաշվեհամարների փոխանցել առանձնապես խոշոր՝ 30.000 ԱՄՆ դոլար չափով գումար։

Բացի դա, ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ ձեռք են բերվել լրացուցիչ տվյալներ մեկ այլ քաղաքացուց՝ երեխաներին զինծառայությունից ապօրինի ազատելու տեղեկությունը ԱԱԾ-ին հայտնելու սպառնալիքով 15.000 դոլարի չափով գումար պահանջելու վերաբերյալ։

«Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործների ինքնությունը բացահայտվել է, անձինք պարզաբանվել են: ․․․քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը 2019 թ. նոյեմբերի 21-ին փոխանցվել է Քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար», – նշված է Ազգային ծառայության հաղորդագրությունում։