Հայաստանը վերադարձրել է փախած զինվորականին, որն արդեն Բաքվում է և շնորհակալ է Ալիևին
- Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված․․․
- Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված․․․
Քիչ առաջ Կապանի դատարանում հրապարակվել է ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանցի զինվորը մեղավոր է ճանաչվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանության համար։ Ապրիլի 10-ին ադրբեջանցի ժամկետային զինծառայողներ Ագշին Բաբիրովը ու Հուսեյն Ախունդովը հատել էին Նախիջևանը սահմանը և ոտքով հասել մինչև Սիսիանի Բնունիս գյուղ (սահմանից մոտ 20կմ հեռավորության վրա է գտնվում)։ Նրանց նկատել և բռնել էին գյուղացիները։ Ախունդովին հաջողվել էր փախչել։ Բաբիրովը հարցաքննվել և պատմել էր, որ ծառայակցի հետ փախուստի է դիմել մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով, Հայաստանում հայտնվելուց հետո Ախունդովը փոշմանել է և փորձել վերադառնալ։ Մինչ իրավապահները փնտրում էին նրան, հաղորդվեց, որ պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում սպանվել է 56-ամյա անվտանգության աշխատակիցը։ Հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ պահակին սպանել է փախուստի դիմած Հուսեյն Ախունդովը։ Ըստ ԱԱԾ-ի, ապրիլի 12-ին նա հասել է Կապանի Շղարշիկ թաղամաս, սպանել պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին, գողացել նրա հեռախոսը, փորձել առևանգել նաև մեքենան։ Ադրբեջանցի զինծառայողը, ըստ այս վարկածի, ցանկացել է հատել Հայաստանի սահմանն ու անցնել Իրան։ Ապրիլի 13-ին նրան հայտնաբերել են մի խումբ կապանցիներ։ Մինչ այդ Ախունդովը հասցրել է ֆեյսբուքյան հեռարձակմամբ դիմել հայրենակիցներին՝ հավաստիացրել է, որ ինքը դավաճան չէ, և խոսել «հայերի արյունը թափելու» մասին։ Հուսեյն Ախունդովն այսօր դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ սպանության, պետական սահմանն ապօրինի հատելու և ապօրինի հրազեն տեղափոխելու համար։ Ագշին Բաբիրովի դատավճիռը հրապարակվել էր դեռևս մայիսի 9-ին․ Կապանի դատարանը նրան 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական սահմանն ապօրինի հատելու և ապօրինի հրազեն տեղափոխելու համար։ Պաշտոնական Բաքուն մինչ այդ հայտարարել էր, թե զինվորները մոլորվել են վատ եղանակի պատճառով, և պահանջել վերադարձնել նրանց։ Արդեն մայիսի վերջին Կապանի Շիկհաող գյուղի տարածքում՝ դիրքեր տանող ճանապարհից, անհետացել էին Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը։ Ըստ հայկական կողմի, ադրբեջանական զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել նրանց։ «Դիվերսիոն ներթափանցման մասին Բաքվի պնդումները բացարձակ սուտ են», - հայտարարել էր Հայաստանի ՊՆ-ն։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ հայաստանցի երկու զինծառայողներին առևանգել են Բաբիրովի և Ախունդովի հետ փոխանակելու համար։ Բաքվի բանտերում այժմ 35 հայ (ռազմա)գերի է պահվում։ Հայաստանի դատախազը չի բացառել հնարավոր փոխանակումը․ «Մինչդատական վրույթում արտահանձնում չի կարելի և չի լինում, արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում»:
По оценке правозащитников, двух армянских военнослужащих похитили ради обмена с Бабировым и Ахундовым...
Աշոտավանում հայտնաբերված ադրբեջանցի զինվորը պատմել է, որ ծառայակցի հետ փախուստի է դիմել նվաստացումների պատճառով․․․
Третий день правоохранительные органы ищут второго добравшегося до Сисиана военнослужащего. Премьер-министр предположил...
Հասանովը բուժվում էր ոգեբուժարանում։ Նա բողոքում էր, որ բուժումն անօգուտ է և որ իրեն հաշմանդամության կարգավիճակ չեն տրամադրում․․․
Տարեսկզբից ադրբեջանական մամուլը հայտնել է ինքնասպանություն գործած առնվազն 3 զինվորականների մասին․․․
Մարտակերտում հայտնաբերված ադրբեջանցի զինվորը մեղադրվում է ԼՂՀ ՔՕ 5 հոդվածներով, Ադրբեջանը պնդում է, որ նա հոգեբուժարանից է փախել․․․
Вместе они провели более часа: солдат поел, умылся, повесил на веревку носки, смотрел вместе с детьми их фотографии, слушал...
Օգոստոսի 25-ին Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող․․․
«В то же время считаем необходимым отреагировать на появляющиеся со вчерашнего дня публикации в связи с данным инцидентом...
Հոր խոսքով՝ զորակոչվելուց երկու օր առաջ իր որդին բժշկական հետազոտություն էր անցել Նավթագործների կենտրոնական հիվանդանոցում։ Նա բժշկական տեղեկանքներ է․․․