11,5 տարի․ Սումգայիթում դատեցին առևանգված զինծառայողներին
Իրավապաշտպանները վստահ են՝ հայ զինծառայողներին առևանգել են ապրիլին Հայաստանում հայտված ադրբեջանցիների հետ փոխանակելու․․․
Իրավապաշտպանները վստահ են՝ հայ զինծառայողներին առևանգել են ապրիլին Հայաստանում հայտված ադրբեջանցիների հետ փոխանակելու․․․
«Очень часто, когда я общался с родными наших плененных соотечественников, и они надеялись, что я назову конкретные сроки их возвращения...
Իլհամ Ալիևը փորձ է արել ինչ-որ խոստում վերագրել նաև Հայաստանի վարչապետին՝ երթուղու կոորդինատների․․․
Сославшись на полученное в ходе боевых действий легкое телесное повреждение в виде слепого осколочного ранения в правую бедренную...
Հունիսի 9-ին Երևանում մեկնարկել է զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործի քննությունը: Վահանյանը, ըստ մեղադրանքի, 44-օրյա պատերազմի օրերին (հակառակորդի հարձակման ժամանակ) վերցրել է կապի միակ միջոցն և փախել մարտադաշտից՝ դիրքում թողնելով իր ենթակայության տակ գտնվող նորակոչիկներին․ 16 զինծառայող զոհվել է, 7-ը՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում։ Դատարանում էին նաև տուժողները՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, 70 օր շրջափակման մեջ մնացած և պատերազմից հետո հրաշքով փրկված զինվորներն ու նրանց ծնողներն։ Ըստ մեղադրանքի, որ ընթերցվեց նաև դատարանում, 2020թ. հոկտեմբերի 9-ից Իշխան Արմենի Վահանյանը նշանակվել է Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր է, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ։ ՊԲ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանից հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել ԱՀ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր և գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման։ « Մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթև մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված միակ կապի միջոցը և պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման և ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը», - հայտարարել է մեղադրող Գևորգ Ավետիսյանը։ 5-րդ գումարտակի անձնակազմը [նորակոչիկներ], մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման և կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, բայց համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել։ Կապի միջոց չի եղել, զինծառայողները չեն իմացել, որ հակառակորդը ներթափանցել է Հադրութ։ Գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ: Զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը և Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը և Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչև օրս հայտնի չէ: Իշխան Վահանյանը մեղադրանէ է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով: Վահանյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Մայիսի 9-ի նիստում դատարանը սկսել է ուսումնասիրել գործում առկա փաստաթղթերը: Դրանցից մեկի համաձայն՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ազդրոսկրի շրջանում թեթև բեկորային վնասվածք է ստացվել, վերքը մշակվել է, ամսի 13-ին վերքը եղել է հանգիստ վիճակում: Հոկտեմբերի 17-ին, սակայն, Վահանյանը վիրահատության է ենթարկվել, նրան 10 օր արձակուրդ է տրամադրվել։ Հոկտեմբերի 27-ին նա պիտանի է եղել զինվորական ծառայության և վերադարձել զորամաս: Տուժողների իրավահաջորդները տեղից սկսել են դժգոհել, որ Վահանյանը, փաստորեն, քերծվածք է ստացել, ինչի համար նրան պատերազմի օրերին անգամ արձակուրդ են տրամադրել: Ինչպե՞ս է ստացվել, որ հոկտեմբերի 10-ին վիրավորում ստացած Վահանյանի վերքը հոկտեմբերի 13-ին եղել է հանգիստ վիճակում, բայց ամսի 17-ին վիրահատության անհրաժեշտություն է առաջացել, արձակուրդ են տրամադրել․․․ Ծնողներն առաջարկեցին հարցաքննել նաև բժշկին։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև տուժող Արման Արմաղանյանն․ այս դեպքերից հետո նա 5 ծառայակիցների հետ 70 օր թաքնվել է Հադրութի հարակից անտառներում, հայտնաբերվել և փրկվել է պատերազմից հետո: Արմաղանյանն Վահանյանի զորքից է եղել, ասաց՝ շատ լավ է ճանաչում նրան․ «Հոկտեմբերի 6-ի կողմերը Վահանյանը կողքից վիրավորում է ստացել, իսկ 10-ին, երբ ձորից իջնում էինք, ինձնից մի տասը մետր այն կողմ նորմալ քայլում էր, երբ տեսավ՝ կամազներ են գալիս, կողքը բռնեց, սկսեց դժվար քայլել»։ Դատարանը հետազոտել է նաև Վահանյանի հեռախոսահամարների վերծանումների արձնագրությունները, ըստ որոնց՝ հոկտեմբերի 10-ին սպային պատկանող հեռախոսահամարներից հրամանատար Արթուր Քարամյանի հեռախոսահամարին զանգեր չեն կատարել: Ամբաստանյալ Վահանյանը, թե զանգել է Քարամյանին, Քարամյանն էլ, իբր, զանգել է իրեն: Սրանից հետո դահլիճում մթնոլորտը սկսել է լարվել։ «Այ սենց սրիկաները իմ երկու երեխու գլուխն են կերել ու 5000 երեխու», - տեղից վեր կենալով՝ ասել է զոհվածների ծնողներից մեկը։ Նրանց են միացել նաև մյուս ծնողները։ Զոհված զինծառայողներից մեկի մայրը ձեռքի ժամացույցը նետել է Վահանյանի ուղղությամբ․ ժամացույցը նրան չի կպել, ընկել է գետնին։ Դատավոր Ջոն Հայրապետյանն ընդմիջում է հայտարարել։ Վահանյանին դահլիճից դուրս են տարել։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 20-ին: Վահանյանի գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան․ առաջին դատական նիստը լարված մթնոլորտում էր անցել, որոշվել էր գործի ընդդատությունը փոխել, դատավարությունը տեղափոխել Երևան: լուսանկարը՝ «Հետք»-ի
Хачатрян вышел на свободу 28 марта: срок его ареста истек за 5 дней до этого. Орган предварительного следствия обратился в суд, ходатайствуя о продлении...
Ադրբեջանական գերությունից վերադարձած և կալանավորված վերջին զինծառայողը՝ սպա Արման Խաչատրյանն, ազատ է արձակվել։ Տեղեկությունը հաստատել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Խաչատրյանն ազատ է արձակվել մարտի 28-ին․ նրա կալանավորման ժամկետը լրացել է ամսի 23-ին, նախաքննական մարմինն այն երկարաձգելու միջնորդությամբ դիմել է դատարան, դատարանը միջնորդությունը մերժել է։ Խաչատրյանը կալանքի տակ է մնացել երեք ամիս: Նա գերեվարվել էր 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ Սյունիքում տեղի ունեցած սահմանային մարտերի ժամանակ։ Դեկտեմբերի 29-ին վերադարձել էր գերությունից, դեկտեմբերի 31-ին՝ 7 ծառայակիցների հետ միասին կալանավորվել: Գերությունից վերադարձածներին Քննչական կոմիտեն մեղադրում է զինվորական կանոնակարգի խախտման և մարտական դիրքը հանձնելու մեջ։ Պաշտոնական պարզաբանումը հետևյալն է․ «2021 թվականի նոյեմբերի 16-ին, երեք զինծառայողները՝ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար՝ մայոր Գ.Գ.-ն, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, դիրքի ավագ՝ մայոր Ն.Ե.-ն և պայմանագրային զինծառայող, դիտորդ՝ շարքային Ս.Մ.-ն, խախտել են մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, ինչի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ներխուժել են Հայաստանի տարածք, դիրքում մնացած զինծառայողները գերեվարվել են, հրամանատարական դիտակետ հանդիսացող մարտական դիրքն անցել է հակառակորդին, մարտական դիրքում գտնվող 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին»։ Զինծառայողները մեղադրանքը չեն ընդունում։ Ըստ նրանց, մարտերից երկու օր առաջ իրենք արդեն շրջափակման մեջ են ընկել, ինչի մասին տեղեկացրել են նաև վերադասներին, բայց որևէ օգնություն չի հասել։ Քրգործով ընդհանուր առմամբ անցնում է 8 զինծառայող, որոնցից 6-ը՝ գերությունից վերադարձած։
Они обвиняются в незаконном пересечении границы Азербайджана в мае 2021 года и минировании путей снабжения подразделений Минобороны, проходящих...
Գերիները մեղադրվում են Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և ԱՀ ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ճանապարհները ականապատելու համար։
Կալանավորված 4 զինծառայողներից մեկը եղել է դիրքի պատասխանատուն, մյուսը՝ ավագը, իսկ հաջորդ երկուսը՝ դիրքի դիտորդները․․․
Հայկական կողմին փոխանցված զինծառայողները «ձերբակալվել էին» 2021 թվականի նոյեմբերի 16-ին․․․
Отмечается, что они были «задержаны 16 ноября 2021 года во время столкновений на восточном участе армяно-азербайджанской границы....