Human Rights Watch: Армянских пленных продолжают пытать
Позже всех четверых доставили в изолятор Службы нацбезопасности Азербайджана, где их неделями допрашивали. Согласно докладу...
Позже всех четверых доставили в изолятор Службы нацбезопасности Азербайджана, где их неделями допрашивали. Согласно докладу...
Զինվորերից մեկը պատմում է, որ նրան պարբերաբար էլեկտրաշոկի են ենթարկել
В заявлении, в частности, говорится, что после ссоры между продавщицей магазина дизайнерских предметов «Дримленд» и...
Վաճառողուհու ոստիկան ամուսինը ծառայակիցների հետ խոշտանգել է հաճախորդին․․․
Аресты последовали за множеством роликов в сети, на которых видно, как азербайджанские военнослужащие издеваются, пытают и убивают пленных...
Չորս ադրբեջանցի զինծառայողների, ովքեր տեսագրվել էին հայ զինվորականների դիակների պղծման և հայկական գերեզմանների ոչնչացման պահին, ձերբակալվել են, մեղադրանք է առաջադրվել, վկայակոչելով Ադրբեջանի Գլխավոր դատախազությանը՝ գրում է OC-media լրատվական գործակալությունը։ Համաձայն Ադրբեջանի Գլխավոր Դատախազի հայտարարության՝ կրտսեր սերժանտներ Ռաշիդ Ալիևը և Գարդաշխան Աբիշովը մեղադրվել են «Զանգելանի շրջանի մարտերի ժամանակ զոհված հայ զինվորների դիակներն անարգելու» մեջ։ Երկու այլ զինծառայող՝ Արզու Հուսեյնովը և Ումիդ Աղաևը մեղադրվել են «Խոջավենդի (Մարտունու) շրջանի Մադաթլի գյուղում հայկական գերեզմանաքարերի ոչնչացման և անարգման» համար։ «Սոցիալական ցանցերում տարածված մյուս տեսագրությունների մասով ևս հետաքննություն կլինի, և հանրությունը մանրամասն կերպով կտեղեկացվի արդյունքների մասին», - հայտարարել է Ադրբեջանի Գլխավոր դատախազի գրասենյակը։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Ադրբեջանի Հանրապետության զինծառայողների կողմից կատարված այսպիսի հանցանքները անընդունելի են և հակասում են Ադրբեջանի ժողովրդի հոգեկերտվածքին» և որ «այն անձինք, ովքեր կատարել են նման խախտումներ, պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված միջոցների ձեռնարկմամբ»։ Սարսափելի տեսանյութեր Ձերբակալությունները հաջորդել են համացանցաում շրջանառվող բազմաթիվ տեսանյութերի, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ծաղրում, տանջում և սպանում գերիներին, խեղում և այլ կերպ անարգում մարմինները»։ Նոյեմբերի վերջին Ադրբեջանի Գլխավոր դատախազի գրասենյակը հայտարարել էր, որ իրենք Ռազմական Դատախազի գրասենյակի հետ համատեղ «ուսումնասիրել և վերլուծել» են տեսանյութերը և եկել այն եզրակացության, որ տեսագրություններից շատերը կեղծ են։ Գրասենյակն ավելացրել էր նաև, որ «լուրջ կասկածներ» ունի տեսանյութերում երևացող իրադարձությունների իսկության մասով՝ միաժամանակ նշելով, որ եթե դրանք իրական են, ապա «այս հանցաքները կատարած մարդիկ կնույնականացվեն և կենթարկվեն պատասխանատվության»։ Դեկտեմբերի 10-ին Amnesty International միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը հաստատել էր ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում տեղի ունեցած սպանությունները պատկերող երեք տեսնյութերի իսկությունը (երկուսում երևում էր ադրբեջանցի զինվորների կողմից հայ բնակիչների, մեկում՝ հայ զինվորի կողմից գերեվարված ադրբեջանցի սահմանապահի դաժան սպանությունը)։ Amnesty International-ը հաստատել է նաև 18 այլ տեսանյութերի իսկությունը, որոնցում երևում է գերիների և զոհվածների մարմինների նկատմամբ վատ վերաբերմունք։ Բախումների ընթացքում զինվորների կողմից կատարված հանցագործությունների մասին ամբողջական զեկույցը կհրապարակվի ավելի ուշ։ Ակնհայտ պատերազմական հանցագործություններ, ներառյալ Լեռնային Ղարաբաղում գերիների և խաղաղ բնակիչների տանջանքներն ու սպանությունները պատկերող բազմաթիվ տեսանյութեր դեռևս մնում են չհաստատված։
Сотрудники организации изучили десятки опубликованных в Интернете видеороликов, различные визуальные материалы, юридические...
Հայ ռազմագերիները՝ սկսած հոկտեմբերի կեսերից, ենթարկվում են ֆիզիկական բռնության և նվաստացման...
ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ․․․
После инцидента начальник отдела полиции Нор Норка, злоупотребив своими полномочиями...
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի․․․
По впечатлению Газаряна, били его минут 15, затем отвели в какую-то комнату, где заставили подписать бумаги, с содержанием которых он не ознакомился...