2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#Ղարաբաղի բլոկադա

Աշխարհակարգը փլուզվել է. Հայաստանի վարչապետի ասուլիսից

Աշխարհակարգը փլուզվել է. Հայաստանի վարչապետի ասուլիսից

Հատվածներ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 25-ի ասուլիսից. — ․․․Միջազգային և աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն: Աշխարհակարգը, որ համարվում էր այդ թվում նաև մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի: Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը՝ ոչ ոք չգիտի: Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են և աննյութական, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները՝ տեսանելի և իրական։ Ուկրաինայի իրադարձությունների բերումով տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են, և Արևելք-Արևմուտք ավանդական բանաձևերն այլևս բավարար չափով չեն գործում: Ստեղված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը և իրագործումը և տարածաշրջանային ապագայի ճարտարապետության մեջ Հայաստանի տեղի և դերի հստակեցումը: Հայաստանին սահմանակից, այն է՝ Հայաստանը շրջապատող երկրներից որևէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի, և նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձևը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում: Այս առումով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ։ Ասուլիսը պատեհ համարեցի սկսել հենց այս ուղերձով՝ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել: Չնայած այս պայմաններում վերը նկարագրված տեսության իրագործումը չի հեշտանում, ռազմավարական առումով կարևոր է ընդգծել խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և մեր Կառավարության հավատարմությունն այդ օրակարգին․․․ հատվածներ հարցուպատասխանից. Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել — Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների, խոսակցության կողմ։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Կարծում եմ, որ ԼՂ ներկայացուցիչները՝ ժողովուրդը, կառավարությունը այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող բոլոր հարցերը, և ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը։ — Բանակցային սեղանի շուրջ ես երբեք չեմ լսել ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության մասին։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի բխում կամ չի երևում նման պատրաստակամություն։ Նաև պետք է ընդգծել, որ ինձ համար հասկանալի չեն դիրքորոշումները, որոնք հնչում են Լեռնային Ղարաբաղում՝ բացառում են այդ թեմայով քննարկումները, բանակցությունները Ադրբեջանի հետ։ Մյուս կողմից՝ համենայն դեպս հիշատակման արժանի է, որ նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղից են հնչում ձայներ, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին։ — Ինձ համար այս մտածողության ամենամեծ արտահայտությունն այն է, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ «ես Ադրբեջանի հետ չեմ բանակցում, ես բանակցում եմ համանախագահների հետ»։ Այսինքն, Ադրբեջանն ո՞վ է, որ մենք նրա հետ բանակցենք։ Սերժ Սարգսյանն անցավ, Նիկոլ Փաշինյանն անցավ, այս ժողովուրդն ո՞ւմ հետ է ապրելու տարածաշրջանում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հե՞տ։ — Եթե արգելել Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է նույն այդ որոշմամբ՝ հայաստանյան [ակնարկում է «ՀայաՔվե» նախաձեռնությունը, որը ստորագրահավաք է սկսել՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան մաս ճանաչելը սահմանադրորեն արգելելու նպատակով - խմբ․] Ադրբեջանին արգելել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․․․ Ես դրա համար եմ ասում՝ առանձին մոլորակի վրա չենք ապրում․․․ Ես 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի վարչապետն եմ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Հայաստանում վերաբնակեցնելու հարց չի քննարկվում — Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Հայաստանում վերաբնակեցնելու հարց չի քննարկվում։ Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հայության սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը։ — Որևէ արձագանք սրա վերաբերյալ չունեմ, որովհետև այս հարցը ինձ չի վերաբերում։ Նման քննարկում մենք երբևէ չենք ունեցել։ Խաղաղության պայմանագիրը երաշխիք չէ, բայց — Խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն, դա պարզ է, բայց որ խաղաղության պայմանագրի բացակայությունը կրկնապատկում է պատերազմի հավանականությունը, դա էլ է փաստ։ — Մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որը խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր կունենա։ Հակառակ դեպքում, մենք վաղուց ստորագրել էինք այդ խաղաղության պայմանագիրը՝ առանց նրբությունների մեջ խորանալու։ — սցենար քննարկել չեմ ցանկանում ընդհանրապես։ Իմ կարծիքը այն է, որ Լեռնային Ղարաբաղում չպետք է ռազմական գործողություններ լինեն, և իմ այսօրվա ասելիքի հիմնական ուղերձը դա է։ Լաչինի միջանցքն ու «Աղդամի ճանապարհը» — Բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարց չեմ քննարկել և չեմ կարծում, որ նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ։ Ես Լաչինի միջանցքի հետ կապված հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետև Լաչինի միջանցքը ստեղծվել է եռակողմ հայտարարությամբ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, որի ստորագրողներից մեկը ես եմ։ Այդ հարթակներում քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցեր, այլ հարցեր ես չեմ քննարկում․․․ Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի որոշում, Լաչինի միջանցքով բեռների, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկությունն ապահովելու վերաբերյալ։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ Ղարաբաղից․․․ — Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի տեղակայումը ունի նպատակ, այն արձանագրված է ՌԴ դաշնային ժողովի որոշման մեջ՝ «Լեռնային Ղարաբաղում բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար»։ ․․․Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ Լեռնային Ղարաբաղից՝ անկախ նրբություններից, դա առնվազն նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում նման վտանգ չկա։ Որովհետև եթե նման վտանգ կա, դժվար է պատկերացնել՝ ինչպես կարող է նման որոշում կայացնել։ Իսկ եթե չկա նման վտանգ, դա նշանակում է, օրինակ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում գտնվել է արդյունավետ և կողմերը արձանագրել են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության անհրաժեշտություն այլևս չկա: Լաչինի միջանցքը չի բացվում — Դա կոնկրետ խնդիր է Ռուսաստանի համար՝ և՛ ռեպուտացիոն խնդիր է, և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը գտնվում են Լեռնային Ղարաբաղում և, մեծ հաշվով, այդ առաքելությունը դրված է կասկածի տակ: Երբ ասում ենք «հումանիտար ճգնաժամ», ասում ենք, որ մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա՝ սկսած նրանից, որ պարենը կարող է այն աստիճանի սպառվել, որ կենսական պրոբլեմներ առաջանան․․․ Սա շատ մեծ խնդիր է Ռուսաստանի համար, առաջին հերթին՝ իր առաքելության վստահելիության և իրագործելիության առումով: Սա խնդիր է նաև Միջազգային հանրության համար՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, դրա փաստացի չկատարումը․․․ Եվ այս խնդիրն ավելի է բարդանում, մանավանդ որ փլուզված աշխարհակարգի պայմաններում ենք ապրում: — Բայց մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է, մտածում է՝ բա հարցը ո՞նց լուծենք Ղարաբաղի կամ Հայաստանի: Դա մեր խնդիրն է, և մենք պետք է գտնենք ձևերը լուծելու․․․ — Բայց մեզ հայտնի բանաձևերով առաջնորդվելով՝ չենք լուծելու այդ խնդիրները: Մեզ այլ բանաձևեր և այլ դիտանկյուններ են պետք: Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումներում ներդաշնակեցման միտումներ կան — Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումներում, մեր ընթացիկ իրավիճակի հետ կապված, մենք տեսնում ենք, որ ներդաշնակեցման միտումներ են տեղի ունենում․․․ Դա հողի վրա արտահայտվելու համար որոշակի պրոցեսներ պետք է անցնի։ — ԱՄՆ-ն իրոք շատ լուրջ ջանքեր է գործադրում՝ խաղաղության պայմանագիրը հնարավոր դարձնելու համար։ — Ռուսաստանի բանակցային ակտիվությունը որոշակի նվազել է՝ ոչ թե այն պատճառով, որ նրանք չեն ուզում հարցի կարգավորում, այլ Ուկրաինայի իրադարձություններով պայմանավորված․ այն էներգիան, որ կներդնեին այս հարցում, հիմա չեն ներդնի:

Ղարաբաղ․ կուլիսային բանակցություններ և ցուցադրական ակտիվիզմ

Ղարաբաղ․ կուլիսային բանակցություններ և ցուցադրական ակտիվիզմ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման որոշ մանրամասները հանրայնացվեցին Եվրախորհրդի նախագահի պաշտոնական հայտարարությամբ։ Հանդիպումը նշանավորվեց նաև Ռուսաստանի արտգործնախարարության ծավալուն հաղորդագրությամբ՝ հրապարակված Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից ընդամենը կես ժամ առաջ։ Պաշարված Ղարաբաղում, մինչ այդ, «համաժողովրդական շարժում» է՝ բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարած բողոքի ցույցը վրանավորվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և ռուս խաղաղապահների բազայի մոտ։ Բաքուն (և Շառլ Միշելը) խոսում են Ադրբեջանից «հումանիտար» օգնություն մատակարարելու հնարավորության մասին՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով, Ղարաբաղի հայերը պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված տարանցման ռեժիմը։ Աղդամ, մատակարարումներ, ինտեգրացիա Շառլ Միշելի հայտարարության հիմնական ինտրիգը Ղարաբաղի ապաշրջափակմանը վերաբերող հատվածն էր։ Երկրորդելով Ադրբեջանի արտգործնախարարի՝ հանդիպման նախաշեմին արված հայտարարությանը, Միշելը աջակցել է Աղդամից (այսինքն Ադրբեջանից) դեպի Ղարաբաղ («տեղի բնակչությանը») հումանիտար մատակարարումներ անելու առաջարկին, զուգահեռաբար շեշտելով՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Հայաստանյան փորձագետները սա մեկնաբանել են որպես ադրբեջանական «բլոկադային» շանտաժի լեգիտիմացում և հարկադիր ինտեգրացման քաղաքականության հովանավորում։  Արդարադատության միջազգային դատարանի որոշումները Ադրբեջանը անտեսել է, Լաչինի միջանցքը հետզհետե ավելի է փակվել, այսօր Ղարաբաղ սնունդ և դեղորայք անգամ չի մատակարարվում, միջազգային կառույցների (այդ թվում՝ Եվրամիության կոչերը) Բաքուն անտեսել է․ եթե այս ամենի հիմնական նպատակը Ստեփանակերտին «ինտեգրացիա» պարտադրելն էր, ապա, դատելով Միշելի վերջին հայտարարությունից, այդ նպատակին Ադրբեջանը ավելի է մոտեցել: «Հասկանալի չէ՝ ինչով էր հանդիպման ժամանակ զբաղված հայկական կողմը, եթե նման ձևակերպումներ են ներառվել հայտարարության վերջնական տեքստի մեջ։ Լեռնային Ղարաբաղի շրջափակման նպատակներից մեկը Ադրբեջանից Ղարաբաղ ենթակառուցվածքների և հաղորդակցությունների վերականգնում էր՝ որպես ինտեգրացիայի մեծ օրակարգի մաս։ Այդ օրակարգը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին է փորձում պարտադրել ուժային մեթոդներով, շանտաժով։ Եվ այն, որ Եվրոպական խորհրդի նախագահը նման նարատիվներ է ներառում իր հայտարարության մեջ, անընդունելի է և կարող է նպաստել գետնի վրա իրավիճակի վատթարացմանը, կարող է Ադրբեջանին ավելի ամուր հիմքեր տալ՝ Լաչինի միջանցքի վերաբացման համար գործադրվող ճնշմանը հակադրվելու համար։ Այս առումով խոսքը, իհարկե, հայկական դիվանագիտության ձախողման մասին», - «Էխո Կավկազա»-ի թղթակից Վադիմ Դուբնովի հետ զրույցում ասել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Հայաստանը, որն արդեն իսկ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, արդյո՞ք իրագործելի ծրագիր ունի՝ եթե ոչ ինտեգրացիոն քաղաքականությունը մերժելու, ապա գոնե Ադրբեջանի հետ տնտեսական և ենթակառուցվածքային կապերի վերականգնումը առկախելու համար։ Այս հարցի պատասխանը չկա։ Հայաստանցի փորձագետների մեծ մասը հավատացած է, որ հայկական կողմը պետք է շարունակի պնդել Լաչինի միջանցքի անպայման վերագործարկման և Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության վրա։ Ինչպե՞ս հասնել այս պայմանների իրագործմանը, եթե Ադրբեջանը դրանք կտրականապես մերժում է, պարզ չէ։ Բավարար միջազգային ճնշում չկա (Բաքուն բարեհաջող կերպով անտեսում է թե՛ կոչերը, թե՛ դատական վճիռները և թե՛ բանաձևերը), ո՛չ հավանական ուժային սցենարների շուրջ բաց խոսակցություն։ Լեռնային Ղարաբաղը արդեն 7 ամիս է՝ փաստացի շրջափակված է։ Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը այլևս չի գործում։ Նույնիսկ եթե միջանցքը ապաշրջափակվի, այն այլևս գտնվելու է ադրբեջանցի սահմանապահների լիակատար վերահսկողության ներքո։ Վերջին մեկ ամսվա ընթացքում դեպի Ղարաբաղ նույնիսկ հումանիտար մատակարարումներն են դադարեցվել։ Սննդի պաշարները արդեն սպառվում են։ Ամիսներ շարունակ ո՛չ գազ է մատակարարվում, ո՛չ էլեկտրաէներգիա։ Ղարաբաղի հայկական հատվածը փաստացի սնուցվում է Սարսանգի ջրամբարից արտադրվող էլեկտրականության հաշվին․ ջրամբարը գրեթե ցամաքել է, և եթե այսպես շարունակվի՝ ձմռանը նաև լուրջ էներգետիկ ճգնաժամ է լինելու։ Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը, կարծես, բանակցություններից հետո վերականգնվել է։  Ղարաբաղում ստեղծված իրավիճակին փորձում են դիմակայել «համաժողովրդական շարժմամբ»։ Վերջին շրջանում տարբեր խմբեր պահանջում էին, որ իշխանությունը կոնկրետ քայլերի դիմի։ Այդ պահանջներին ընդառաջելով՝ Ղարաբաղի կառավարությունը փողոցային ակցիաներ է սկսել։ Ստեփանակերտի կենտրոնում և խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում վրանային ճամբարներ են։ աշխարհաքաղաքական իմպոտենցիա, ձևափոխված ստատուս-քվո Տիգրան Գրիգորյանը համարում է, որ սա ավելի շուտ հուսահատության ակտ է, քան քաղաքական կոնկրետ ծրագիր․ «Ակցիաների պրակտիկ նշանակությունը, պրակտիկ օգուտը պարզ չէ»։ Ադրբեջանի վրա ճնշում գործադրել այսպես չի լինի, ցուցարարները, հավանաբար, փորձում են գոնե միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել։ Քննադատության հիմնական առարկան Երևանն է և Մոսկվան (Երևանը՝ զիջումների/սխալ արտաքին քաղաքականության/ոչ բավարար ջանքերի և այլն, Մոսկվան՝ ստանձնած պարտականությունները չկատարելու/ անգործության/ ադրբեջանական կողմին անուղղակի սատարելու համար)։ «Խաղաղապահ զորախմբից դժգոհությունը Ղարաբաղում աճում է։ Տեղացիները տեսնում են՝ ինչպես են խաղաղապահները իրենց համար սնունդ մատակարարում օդային ճանապարհով, բայց տեղի բնակչությանը ոչինչ չի հասնում։ Լաչինի միջանցքն ապաշրջափակելուն ուղղված ակտիվ գործողություններ նրանց կողմից չկան։  Հասկանալի է, որ նման հարցերը լուծվում են քաղաքական մակարդակում, հազիվ թե խաղաղապահները տեղում միջանցքը բացելու համար ինչ-որ բան կարողանան անել, բայց բնակչության վրա այդ բացասական ազդեցությունները կան և դժգոհությունն աճում է։ Այս գործողություններով, այո, կարելի է ասել՝ փորձ է արվում նաև որոշակի ուղերձ հղել Մոսկվային․ եթե դուք քայլեր չձեռնարկեք, բնակչությունը, որը ավանդապես ռուսամետ է համարվել, ձեզ ընկալելու է որպես շրջափակման մեղսակից», - նշել է Գրիգորյանը։ Բրյուսելյան բանակցությունների ֆոնին ՌԴ ԱԳՆ տարածած հաղորադգրությունը Ստեփանակերտում ներկայացրել են որպես պայքարի առաջին արդյունք։ Չնայած ռուսական կողմի ուղարձները, կարծես, ուղղված են ավելի շուտ Երևանին, քան թե Բաքվին։ Նախաբանում Մոսկվան անուղղակիորեն մեղադրում է Երևանին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը նաև Լեռնային Ղարաբաղն է ներառում, ճանաչելու մեջ։ Այս ճանաչումը Արևմուտքը ձևակերպում է որպես բանակցային աննախադեպ առաջընթաց, Ռուսաստանը հայտարարում, թե այն արմատապես փոխել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքերը, և դրան հաջորդած իրադարձությունների մեղքը երրորդ երկրի վրա բարդելու փորձեր այլևս չպետք է լինեն։ «Սա, իհարկե, բավականին թույլ արդարացում է սեփական աշխարհաքաղաքական իմպոտենտության համար՝ Մոսկվայի ազդեցությունը տեղում նվազել է, շահերը փոխվել են, այժմ փորձ է արվում պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա», - մեկնաբանել է Գրիգորյանը։ Ամիսներ առաջ Ռուսաստանը խաղաղության պայմանագրի սեփական նախագիծն էր ներկայացրել, հիմքում Ղարաբաղի կարգավիճակն ապագային թողնելու առաջարկն էր։ Հայաստանը սրան միանգամայն աջակցել էր, Ադրբեջանը՝ կտրականապես մերժել։ Հետագայում այս առաջարկը, ըստ էության, բանակցային հիմք անգամ չի դարձել։ Հայաստանցի քաղաքագետի համոզմամբ, Մոսկվայի ռազմավարական նպատակները, ամեն դեպքում, չեն փոխվել․ «Չեմ կարծում, որ Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղի հարցի քաղաքական լուծմամբ։ Ռուսաստանում ռազմավարական նպատակ է մնում ստատուս-քվոյի պահպանումը, չնայած, ինչպես տեսնում ենք, այդ ստատուս-քվոն վերջին ամիսներին արդեն իսկ բավականաչափ փոխվել է»։ «Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մյուս հատվածները ինձ համար ավելի հետաքրքիր էին։ Խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել միջազգային հանրության՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնմանը ուղղված ջանքերին։ Եթե սա համեմանտենք հայտարարությունների հետ, որոնք մի քանի շաբաթ առաջ են արվել, երբ, օրինակ, ամերիկյան կողմը փորձում էր երրորդ երկրում կազմակերպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը, ապա այն ժամանակ Մոսկվան խոսում էր Լեռնային Ղարաբաղում արևմտյան ինչ-որ բացասական ազդեցության մասին՝ համարյա թե, որ ամերիկյան կողմը շանտաժի է ենթարկում Ստեփանակերտին, որպեսզի ստիպի մասնակցել այդ բանակցություններին։ Այժմ խոսվում է արդեն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել միջազգային համայնքի ջանքերին։ Կարելի է ենթադրել, որ միջնորդների միջև, այնուամենայնիվ, ինչ-որ կուլիսային երկխոսություն կա, հատկապես Լաչինի միջանցքի վերաբացման հարցում, այսինքն կա ինչ-որ նվազագույն փոխըմբռնում և դիրքորոշումների նվազագույն ընդհանրություն», - նույն աղբյուրի հետ զրույցում նշել է հայաստանցի քաղաքագետը։ Ռուսական կողմի հայտարարության վերջին պարբերությունն էլ նվիրված է Ադրբեջանին․ նկարագրելով Ղարաբաղում ստեղծված հումանիտար վիճակը, Մոսկվան պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը անմիջապես արձագանքել է հայտարարությունը՝ հայտարարելով, թե այն «թյուրիմացություն և տարակուսանք է առաջացնում»։ «ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության («Ղարաբաղի շրջանը» ներառյալ) ելույթներին։ Անընդունելի է ՌԴ ԱԳՆ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և դա պայմանավորելն այն համատեքստում, որ շուրջ 30 տարի «մեր տարածքները օկուպացրած» Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», - գրել է պաշտոնական Բաքուն։ ի՞նչ անել․ առաջարկներ Ղարաբաղից Չնայած Ղարաբաղի իշխանության և ընդդիմադիր մի քանի խմբերի նախաձեռնած բողոքի ցույցերը «համաժողովրդական շարժում են» ներկայացնում, քաղաքական տարաձայնությունները չճանաչված հանրապետությունում վերջին ամիսներին իրապես սրվել են։ Գործող նախագահ Արայիկ Հարությունյանի իշխանությունը և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ընդդիմությունը մերժում է թե՛ Բաքվի հետ չմիջնորդավորված բանակցությունների առաջարկը, թե՛ ինտեգրացիոն օրակարգը։ Խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար, նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, մինչ այդ, պնդում է, որ իշխանությունը խուսափում է իրականությանն առերեսվելուց և պատասխանատվություն ստանձնելուց՝ նախընտրելով հայրենասիրական ճառեր ասել և ոչինչ չանել։ Նա առաջարկում է գնալ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների, փորձել փոխվստահության մթնոլորտ հաստատել և ուղիղ քննարկել ծագած հարցերը։ Սամվել Բաբայանի աջակիցները, դատելով սոցցանցային գրառումներից, «համաժողովրդական շարժմանը» չեն միացել․ պետական պաշտոնյաներին նրանք քննադատում են ցուցադրական ակտիվիստություն անելու և պետությունը վերջնականապես ապամոնտաժելու մեջ։ Շարժմանը միացած արտախորհրդարանական ընդդիմադիր խմբերից որոշները՝ Արցախի հեղափոխական կուսակցությունը, Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժումը և այլն, իշխանություններին այժմ մեղադրում են ցույցերը լճացնելու մեջ։ Նրանք առաջարկում են շրջափակել ռուսական զորախմբի օդանավակայանը, որով խաղաղապահները սնունդ են մատակարարում իրենց իրենց համար, և խաղաղ ցույցով շարժվել դեպի Հակարիի կամուրջ՝ ադրբեջանական անցակետ։ Այս պահանջներին շարժման պաշտոնական հարթակը հրապարակավ չի արձագանքում։

Часть карабахской оппозиции недовольна беспрецедентной активизацией передвижения людей

Часть карабахской оппозиции недовольна беспрецедентной активизацией передвижения людей

С 4 июня передвижение людей из Карабаха в Армению и из Армении в Карабах частично восстановлено. В сети появляюстя видео того, как армяне проходят через азербайджанский КПП. Пограничницы проверяют паспорта, задают вопросы. Пограничники контролируют территорию. Азербайджанкие СМИ представляют это в качестве свидетельства "бесперебойной" деятельности коридора. Передвижение людей осуществляется исключительно в сопровождении миротворческого контингента. Иногда через пропускной пункт проезжают машины Красного Креста (такой возможности у организации не было почти месяц - велись переговоры по поводу порядка проезда). Азербайджанцы проверяют в том числе авто гуманитарной миссии, паспорта пациентов и их провожатых. С начала мая (после установки и первого запуска азербайджанского КПП) карабахская Полиция тоже взялась за контроль дороги. Чтобы люди "не оказались в ловушке азербайджанской пропаганды", полицейские предотвращают попытки воспользоваться коридором, а следовательно и КПП. Между тем, официальный Степанакерт - требует привести в исполнение решение Международного суда, обеспечив бесперебойную, беспрепятственную перевозку людей и грузов; - напоминает о заявлении от 9 ноября 2020г., согласно которому Лачинский коридор должен находиться исключительно под контролем российских миротворцев; - заявляет, что азербайджанский КПП незаконен. В условиях отсутствия гарантий безопасности Степанакерт сначала уклонялся от санкционирования прохождения своих граждан через контрольно-пропускной пункт. Впоследствии были сделаны исключения для тяжело больных, которых сопровождал Красный Крест, и для имеющих неотложные проблемы - их сопровождали миротворцы. см. также Армян Карабаха душат. В Шуши праздник Часть карабахской оппозиции протестует против беспрецедентной активизации передвижения. Президента Араика Арутюняна винят в легитимизации незаконного КПП. Почему местная власть нарушила красную черту, которую сама же и обозначила, и приняла решение о том, что арцахцы должны пользоваться азербайджанским КПП, установленным в Лачинском коридоре. Ответ на этот вопрос в ходе состоявшейся на днях встрече пытались получить от Арутюняна члены движения "Фронт безопасности и развития Арцаха".  Движение было создано перебрвшимся в Карабах в прошлом году российским миллиардером Рубеном Варданяном, назначенным госминистром, а впоследствии снятом с должности. Сейчас Варданян стал одним из лидеров оппозиции. По словам местных, он соперничает с бывшим министром обороны Карабаха, бывшим секретарем Совбеза Самвелом Бабаяном и сотрудничает с экс-президентами Бако Саакяном и Аркадием Гукасяном. Во Фронт вступили некоторые карабахские депутаты и общественные деятели. см. также Митинг в Степанакерте: Дворцовые интриги и московская наглость После встречи было объявлено, что решение пользоваться КПП президент объяснил общественным требованием. "Было принято решение о том, что это - красная черта. Для нас неприемлемо, по каким-то причинам это уже не красная черта. Араик Арутюнян попытался выдать это за общественное требование, объяснить, что оно таково, у многих имеется множество вопросов, проблем. Тогда для нас приемлемо, чтобы наших больных перевозил Красный Крест. Однако мы видим, что КПП стали пользоваться более широкие круги, это неприемлемо", - заметил глава оппозиционной фракции "Справедливость" Давид Галстян. Он уверен, что подобного общественного требования в Карабахе нет. Более 60 000 человек (в том числе - Араик Арутюнян) поддержали, по его словам, сбор подписей под лозунгом "Нет этнической чистке Арцаха", в тексте сказано, что установленный в Лачинском коридоре азербайджанский КПП является красной чертой. Еще в дни так называемой "экологической блокады" остававшиеся в ней люди жаловались в частных беседах на коррупцию (российские миротворцы берут с людей деньги за перевод в Армению и обратно, богачи и некоторые государственные деятели могут, когда нужно, выезжать и въезжать в Карабах, бедняки в блокаде и т.д.). Существуют семейные обстоятельства, вопросы, связанные с медициной и образованием, многим приходилось платить, чтобы выехать в Армению и затем вернуться. На эти теневые сделки время от времени намекали и оппозиционеры. Говорить об этом публично люди не хотят. см. также Нас убивают, откройте дорогу. Карабахцы пообщались с «духовитыми» российскими миротворцами С другой стороны, родственники людей с проблемами со здоровьем жалуются (в том числе публично) на том, что после установки контрольно-пропускного пункта очереди выросли, ждать возможности перевозки больных в Армению приходится месяцами. см. также Азербайджанский КПП как способ давления на армян После установки КПП проблемы усугубились. Поначалу была надежда на то, что российской стороне удастся добиться устранения контрольного пункта. Переговоры, однако, не дали результата. см. также КПП в Лачине: Жалобы на Россию есть, альтернатив нет На эти темы оппозиционный депутат не говорил. Вместо этого напомнил, что азербайджанский КПП небезопасен: "Что именно - я сказать не могу, но по разговорам с людьми, которые выезжают, приезжают, говорят, что отношение очень неуважительное, это неприемлемо, армянам не подобает ездить по этой дороге". Непонятно, что будет с участниками карабахской войны, то есть с большей частью проживающих в Карабахе мужчин. Гарантий того, что их не станут похищать, увозить в Баку и предъявлять обвинения, нет. см. также Нештатные карабахцы зовут на улицу "С армянской стороны нет никакой гарантии, никакого действия мы не видим... если вдруг они создадут проблему, как мы среагируем? Что мы будем делать? Вся надежда на российских миротворцев, никакой гарантии с армянской стороны нет. Возможно, есть с российской, я не знаю", - сказал Давид Галстян после встречи с президентом. Накануне в ходе встречи с президентом РФ премьер-министр Армении рассказал, что в Карабахе уже несколько месяцев нет газа и электричества, ситуация в Лачинском коридоре остается довольно напряженной. "К сожалению, там остается напряженной гуманитарная ситуация. Ситуация в Лачинском коридоре остается довольно-таки напряженной. Между прочим, должен подчеркнуть, что сейчас доставки продовольствия в Нагорный Карабах проводятся с помощью российских миротворцев, и это ограниченное количество продовольствия. В общем, гуманитарный кризис в Нагорном Карабахе продолжается, и это тоже очень важный вопрос. Я уверен, сегодня мы обсудим". Сложившаяся ситуация обсуждается с декабря прошлого года, но блокада и энергетический кризис не устранены.