2026 թ. հունիս 2, երեքշաբթի

«Բացում» շարժում․ այլընտրանք Ակնայի այսպես կոչված «հումանիտար օգնությանը»

Երևանում սնունդ և դեղորայք են հավաքում, որ խնդրեն ՄԱԿ-ին այլընտրանքային հումանիտար օգնությունը իր դրոշի ներքո տեղափոխել Ղարաբաղ.

«Բացում» նախաձեռնությունը հուլիսի 19-ից սկսում է պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների (ըստ համաձայնեցված ցուցակի) հավաքագրում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Տեսանյութում նախօրեին հրավիրված հանրահավաքի հատվածներն են։

«Բացումը» դիմում է Միավորված ազգերի կազմակերպությանը բեռները իրենց դրոշի ներքո Արցախ տեղափոխելու համար։

Նախաձեռնությունը ակնկալում է հետևյալ արդյունքները․

- Այս քաղաքացիական շարժումով մենք լուծում ենք օրհասական հումանիտար խնդիրը, կյանքի ենք կոչում դե յուրե միջազգային կարգավիճակ ստացած` Լաչինի (Բերձորի) միջանցքի դերը ու նշանակությունը, Հաագայի միջազգային դատարանի որոշման կայացումը: Հոգեբանական տեսանկյունից բարձրացնում ենք արցախցու դիմադրողականությունը և տալիս ենք այլընտրանքի հնարավորություն` Ակնայում կանգնած այսպես կոչված «հումանիտար օգնությանը»:

Հավաքագրվող ապրանքների ցանկը՝
Մանկական սնունդ (պիտանելիության ժամկետը 1-2 ամսից ավելին)
- Մանկական սնունդ փակ փաթեթեավորմամբ (մրգային, մսային, բանջարեղենային)
- Մանկական պյուրե պլաստիկե փաթեթեավորմամբ ( կափարիչով )
- Մանկական շիլա փակ պողպատյա տարաներով
- Սալիկներ ( պոպոք, չոր հատապտղային, հացահատիկ)
- Հյութ ( ստվարաթղթե փակ փաթեթավորմամբ )
- Կաթնային շիճուկներ մանկահասակ երեխաների համար (0 ամսեկանից 1,5 տարեկան)
- Հեմատոգեն
- Մանկական կերակրման համար նախատեսված շշեր։
Մեծահասակների համար
- Արագ պատրաստման լապշա, ապուր։
- Հերկուլես, մյուսլի
- Չորահացեր, հացաբլիթներ, պեչենի
- Դիաբետիկ չորահացեր
- Նպարեղեն (ձավար, մակարոն…)
- Կաթի փոշի
- Կարտոֆիլի փոշի
- Ձվի փոշի
- Ձեթ
- Կարագ (տարայով)
- Կերակրի յուղ
- Պողպատյա տարաներով կոնսերվներ
- Ջեմ, Սուսներ, Պահածոներ
- Շաքարավազ
- Սուրճ
- Չրեղեն
Հիգիենայի պարագաներ
- Ատամի մածուկ/խոզանակ
- Օճառ, հեղուկ օճառ
- Լոգանքի գել/շամպուն
- Զուգարանի թուղթ
- Թաց և չոր անձեռնոցիկներ
- Տնտեսական օճառ
-Լվացքի փոշի
- Բամբակ/բամբակյա սկավառակներ
- Կանացի միջադիրներ, տամպոններ
- Հետծննդաբերական հիգիենիայի պարագաներ
- Ձեռքերի ախտազերծման հակասեպտիկ միջոցներ
- Սափրման ածելիներ
- Սոդա
- լվացքի փոշի
- ականջի փայտիկներ
Երեխաների խնամքի պարագաներ
- Տակդիրներ
- Թաց անձեռոցիկներ
- Մանկական օճառ
- Պրիսիպկա
- Լոգանքի գել
- Կրեմներ

Թե ինչ է լինելու հավաքված պարենի հետ, եթե ՄԱԿ-ը չուզենա կամ չկարողանա տեղափոխել Լեռնային Ղարաբաղ՝ պարզ չէ։