Home / Բանակ / Ղարաբաղը ապահայաֆիկացվում է

Ղարաբաղը ապահայաֆիկացվում է

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ քննարկումները։ Ռուս գեներալն առանձին-առանձին բանակցում է ադրբեջանական և արցախյան կողմերի հետ։ Երեք օր անց որևէ արդյունք չկա։

Ադրբեջանական ստորաբաժանումները ապրիլի 23-ից փակել եմ Հայաստանը Ղարաբաղին կապող կամուրջը, որը Լաչինչի միջանցքում է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի՝ ամիսներ տևող շրջափակման պայմաններում Հակարիի կամուրջն էր ապահովում Հայաստանից Ղարաբաղ հումանիտար բեռների տեղափոխումը, որն իրականացնում էին հիմնականում ռուս խաղաղապահները, երբեմն՝ նաև Կարմիր խաչը:

Բաքուն անցակետ է տեղադրում

Բաքվից հաղորդել էին, թե Հակարիում՝ Հայաստան-Ղարաբաղ սահմանին, ադրբեջանական նոր անցակետ են տեղադրել։

Չնայած հայկական կողմերի հերքումներին, Ադրբեջանի արտգործնախարարությունը մինչ այդ հայտարարել էր, թե միջանցքը օգտագործվում է «զենքի և զինամթերքի տեղափոխումը, բնական ռեսուրսների և մշակութային պաշարների ապօրինի արտահանումը, ականների տեղադրումը» կազմակերպելու համար։ Ադրբեջանական անցակետի տեղադրումը պատճառաբանվել էր «անվտանգային նկատառումներով»։

էթնիկ զտում

Պաշտոնական Ստեփանակերտը, ավելի ուշ՝ նաև Երևանը, հայտարարել էիմ՝ տեղի ունեցածը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։

Ղարաբաղի իշխանությունները ընդգծել են՝ ադրբեջանական անցակետի տեղադրումն ուղղված է բլոկադան խորացմանը և Ղարաբաղի հայաթափմանը։ Հայկական կողմին ուղղված մեղադրանքներն այստեղ ընդամենը պատրվակ են։

վերջի սկիզբը

Մարդիկ վախենում են, թե ինչ է լինելու հետո՝ ասում է Ստեփանակերտում բնակվող լրագրող Մարութ Վանյանը։

«Անցակետի տեղադրումը նշանակում է, որ օղակը սեղմվում է։ Բոլորը հասկանում են, որ սա վերջի սկիզբն է», – OC Media-ի հետ զրույցում ասել է Վանյանը։

Բնակչությունը հիասթափվել է տեղի իշխանություններից, ռուսական խաղապահ առաքելությունից և մնացած աշխարհից՝ հավելել է լրագրողը։ Մեծամասնությունը, ըստ նրա, կարծում է, որ Ռուսաստանը հանգեցնելու է միայն «դանդաղ մահվան»։ Ի տարբերություն իշխանությունների, որոնք ակնարկում էին, թե դժգոհ են ռուսական խաղապահներից, հասարակ ժողովուրդը շատ ավելի բարձր էր արտահայտում իր վրդովմունքը։ Շատերը, ամեն դեպքում, համարում են, որ Ռուսաստանը իրենց միակ հույսն է։

ի վերջո կատարեք ձեր պարտականությունները

Դեռևս կիրակի օրը Ղարաբաղի ԱԽ-ն հրատապ նիստ է գումարել և դիմել «հատկապես Ռուսաստանին»։ Հայաստանին արտգործնախարարությունն էլ կոչ է արել Մոսկվային «ի վերջո կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը»։

ՄԽ-ները մտահոգված են

ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, առանձին-առանձին մտահոգություն են հայտնել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ։

Ռուսաստանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ է, հավաստիացրել է, թե շարունակում է իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ միջնորդական ջանքերը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտել է՝ անթույլատրելի է թե՛ Լաչինի միջանցքում գործող ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունը, թե՛ դրա օգտագործման փորձը՝ խաղաղ օրակարգին չհամապատասխանող նպատակներով։

«Ծագած բազմաթիվ խնդիրները երկար ամիսներ տևող պարապուրդի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունների շուրջ ընթացող բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության հետևանք են»՝ հավելել է Մոսկվան։

ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ հայտարարել է, թե Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ և բաց տեղաշարժ։ Վաշինգտոնը միաժամանակ դիմել է կողմերին՝ հորդորելով վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից։

Պաշտոնական Փարիզն, իր հերթին, հաղորդել է, որ Լաչինի միջանցքի նոր ճանապարհին անցակետի տեղադրումը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և կոչ արել Բաքվին հետևել Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժն ապահովելու որոշմանը, որը հրապարակվել է դեռևս 2 ամիս առաջ։

Բաքուն հակադարձել է՝ «Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում» հսկիչ անցագրային կետ տեղադրելու լեգիտիմ իրավունք ունի, և որևէ հիմք չկա պնդելու, թե այդ քայլը հակասում է եռակողմ հայտարարությանը, որևէ միջազգային փաստաթղթի դրույթներին կամ էլ դատարանի որոշմանը։

Ղարաբաղի ապահայաֆիկացում

Լաչինի միջանցքի շրջափակման նպատակներից մեկը «Լեռնային Ղարաբաղի ապահայաֆիկացումն է»՝ OC Media-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ, հակապատերազմական ակտիվիստ Բահրուզ Սամեդովը։ 

Սամեդովը հավելել է՝ միջանցքը, «իհարկե», կարող էր օգտագործվել զենք տեղափոխելու համար, «որովհետև դա այն է, ինչ ահնրաժեշտ է այնտեղի ինքնապաշտպանությանը»։

«Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը զրկում է Լեռնային Ղարաբաղը ինքնապաշտպանության մեխանիզմներից ու հարցականի տակ դնում նրա գոյությունը։ Ադրբեջանն աստիճանաբար հասնում է իր նպատակներին։ Ցավոք՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին լավ բաներ ասելը շատ բարդ է», – նշել է ակտիվիստը։

Սամադովի ենթադրությամբ՝ հսկիչ անցակետը տեղադրելուց առաջ Ադրբեջանի կառավարությունը Ռուսաստանի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել։

Թեև Ռուսաստանի համար կարևոր է երկարաձգել իր խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում, այն, ինչ տեղի է ունենում հիմա, ըստ Սամադովի՝ հանգեցնելու է նրան, որ հայերի մոտ 50-60%-ը հեռանալու են Լեռնային Ղարաբաղից․ «Սա է Ալիևի ցանկությունն ու նպատակն, սա է Լեռնային Ղարաբաղի դե-հայաֆիկացիայի քաղաքականությունը»։

Շուշիի հայկական գյուղերը բլոկդայի մեջ են

Հակարիի կամրջի շրջափակման պատճառով Շուշիի շրջանի 4 համայնքներ՝ Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը, մնացել են արդեն լիակատար բլոկադայի մեջ՝ հայտարարել է Ղարաբաղի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Բնակիչները կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստան մեկնելու հնարավորությունից:

Մինչև անցկետի տեղադրումը և ճանապարհը փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին Գորիս և այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանում։

անցակետը նոր չի քննարկվում

Արդեն մի քանի ամիս է՝ Բաքուն ադրբեջանական անցակետ է պահանջում Լաչինի միջանցքում։ Հայաստանը վճռականորեն դեմ է։ Ռուսաստանը այլընտրանքներ էր փնտրում:

Ռուսաստանի առաջարկած այլընտրանքներից մեկը միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական անցակետերում «սկաներ» տեղադրելն էր՝ այնտեղով անցնող մեքենաները ստուգելու համար։

Ադրբեջանական անցակետերի գաղափարին մի քանի անգամ դեմ է արտահայտվել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Փետրվարի վերջին Բաքու կատարած այցի ժամանակ նա ասել էր՝ «Լաչինի միջանցքում որևէ անցակետի տեղադրում չի նախատեսվում»։

Երևանը բազմիցս անդրադարձել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերին ստորագրված համաձայնագրին, որով, ըստ հայկական կողմի, նախատեսվում է, որ միջանցքը պետք է գտնվի ռուսական կողմի լիակատար հսկողության ներքո։

Լաչինում ադրբեջանական անցակետի տեղադրումը Բաքուն մինչ այս փորձում էր զուգահեռել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ծագած անհամաձայնությունների հետ․ հայկական կողմը պնդում էր, որ Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ կապող ճանապարհը միջանցքային տրամաբանությամբ չի լինելու, այնտեղ պետք է գործեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված տարացման ընթացակարգերը։