հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Լրագրողները նկատում են միայն ՀՀԿ-ականների սխալները, վստահ է Դավիթ Հարությունյանը

Լրագրողները նկատում են միայն ՀՀԿ-ականների սխալները, վստահ է Դավիթ Հարությունյանը

Լրագրողները միայն ՀՀԿ-ականների կողմից թույլ տված սխալներն են տեսնում, իսկ այլ պատգամավորների կողմից թույլ տված խախտումներն անտեսում են, կարծում է Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Լրագրողները Հարությունյանին խնդրել են կարծիք հայտնել երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորների վարքի մասին, մասնավորապես, հիշեցնելով, որ Կարեն Կարապետյանը լրագրողին անվանել էր «կազյոլ», իսկ Առաքել Մովսիսյանը ոչ կոռեկտ էր արտահայտվել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասեցին:

«Գիտեք, նայած ոչ կոռեկտությունը ինչ սահմաններով եք դուք հասկանում: Սահմանները կարող են լինել տարբեր: Նա, ով վիրավորվել է, թող գնա դատարան: Եթե կա դատական պաշտպանության հնարավորություն, ես չեմ կարծում, որ Էթիկայի հանձնաժողովը դրան անդրադարձ անի: Մենք որպես կանոն անդրադառնում ենք այն դեպքերին, որտեղ դատական պաշտպանության հնարավորություն չկա»,- պատասխանել է Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԺ-ում «ամոթալի արարք» է թույլ տվել։

«Զարուհի Փոստանջյանը երեկ վերցրեց պատգամավորների քարտերը, դա նման է նրան, որ պատգամավորի ավտոմեքենայի անվադողերը ծակեն, որ չգնա աշխատանքի: Դա իսկապես ամոթալի արարք էր»,- կարծիք է հայտնել Հարությունյանը: