Home / Տեսանյութեր / ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ․ Գյուղացիներն ընդդեմ ՀԷԿ-ի կառուցման․ ինչ Էր կատարվում Արագածոտնում

ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ․ Գյուղացիներն ընդդեմ ՀԷԿ-ի կառուցման․ ինչ Էր կատարվում Արագածոտնում

Այսօր Արագածոտնի մարզի մի քանի գյուղի հարյուրավոր բնակիչներ փակել են Օհանավան և Ուշի գյուղի կողքով անցնող ճանապարհը։ Նրանք բողոքում էին Կարբի և Օհանավան գյուղի մոտ կառուցվող ՀԷԿ-երի դեմ։

Գյուղացիների պահանջով ՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող պատասխանատուները ստիպված են եղել հանել շինտեխնիկայի մի մասը։ 

Մանրամասները՝ տեսանյութում․

Օրվա ընթացքում Epress.am-ը ծավալվող իրադարձությունները ներկայացրել էր տեքստային օնլայն ռեժիմով։

16.00 Այս պահին ՀԷԿ-ի կառուցման վայրից հեռացնում են շինտեխնիկան։ Գյուղացիները, ովքեր ոստիկանների հետ միասին մեկնել էին տարածք, «Ուռա, ուռա» բացականչություններով ճանապարհում են այն, սակայն ամբողջությամբ չհեռացնելու դեպքում խոստանում են կրկին փակել ճանապարհը, այս անգամ՝ իրենց կանանց ու երեխաների հետ միասին։

14.00 Լարված բանակցությունների արդյունքում գյուղացիները համաձայնել են բացել ճանապարհը այն պայմանով, որ ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցվելու է։ Այն պահին, երբ գյուղացիները՝ ոստիկանների ուղեկցությամբ, պատրաստվում էին գնալ շինարարության վայր՝ համոզվելու, որ շինտեխնիկան այնտեղից հանվում է, ոստիկանները բնապահպաններ Եղիա Ներսիսյանին և Գևորգ Սաֆարյանին մտցրել են ոստիկանական մեքենա և պատրաստվում էին հեռացնել։ Մի քանի տասնյակ գյուղացիներ, սակայն, փակել եմ մեքենայի ճանապարհը՝ թույլ չտալով, որպեսզի բնապահպաններին բերման ենթարկեն։ Գյուղացիները դեռ շարունակում են տեղում մնալ։  

 4akcia   5akcia

6akcia 7akcia 8akcia

13.32 Արագածոտնի մարզի մի քանի համայնքների մոտ հազար բնակիչներ այս պահին փակել են Օհանավան գյուղ տանող ճանապարհը, որի հետևաքով այդ հատվածում երթևեկությունը դադարեցվել է։ Կարբի, Օհանավան, Երզնկա, Ուշի և այլ գյուղերի բնակիչները նման կերպ իրենց բողոքն էր արտահայտում Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նոր ՀԷԿ-ի շինարարության դեմ։

  2akcia

Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ գյուղ է ժամանել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով գյուղացիներին կոչ է արել դադարեցնել ակցիան և բացել ճանապարհը, սակայն գյուղացիները պնդում են, որ չեն հեռանա, մինչև ՀԷԿ-ի շինարարությունը չդադարեցվի։ Գյուղ մի քանի տասնյակ ոստիկանների են բերել, այդ թվում՝ Երևանից։

3akcia

1akcia

Գյուղացիները նշում են, որ ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին գյուղացիները հանդիպել էին մարզպետի և ՀԷԿ-ի շինարարություն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ։ Մոտ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում այդպես էլ պատասխան չի տրվել, թե կա՞ արդյոք նախագիծ, համաձայն որի պետք է իրականացվի տվյալ շինարարությունը: