2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյաննների ընտանիքի 7 անդամների իրավահաջորդները քաղհայց են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով։ Այս մասին նրանք ասել են այսօր կայացած սպանության գործով հերթական նիստի ժամանակ։
Ընտանիքի յուրաքանրյուր չափահաս անդամի համար (թվով 5) տուժող կողմը պահանջել է 50- հազար, երկու երեխաներից յուրաքանչյուրի համար 100 հազար եվրո: Հայցում նշվում է, որ խախտվել է Ավետիսյանների ընտանիքի անդամների կյանքի իրավունքը․ այսպիսով, հասցվել է ոչ նյութական վնաս։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ընդունել է քաղհայցը․ որոշում է կայացվել այն թարգմանել և ուղարկել Ռուսաստանի Դաշնություն։
Ակնկալվում է, որ պատասխանը կհրապարակվի հաջորդ դատական նիստին:
Նշենք, որ 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատական նիստն անցնում է ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում։ Գործով անցնող միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել սպանության մեջ։