Home / Տեսանյութեր / Ցուցարարը բազմակի այրվածքներ է ստացել ոստիկանության կիրառած միջոցների հետևանքով (ՖՈՏՈ)

Ցուցարարը բազմակի այրվածքներ է ստացել ոստիկանության կիրառած միջոցների հետևանքով (ՖՈՏՈ)

Հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղ թաղամասում ցույցի ժամանակ Ոստիկանության կողմից կիրառած հատուկ միջոցների՝ լուսաձայնային նռնակների և պայթուցիկների հետևանքով դեմքի, ոտքերի և ձեռքերի հատվածում բազմաթիվ վնասվածքներ է ստացել ակցիայի մասնակից Թամարա Մանուկյանը:

Նա տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժանմունք:  

Մանուկյանի ընկերները Epress.am-ին են տրամադրել այրվածքներ ստանալուց հետո նրա լուսանկարները:

 injured1

1injuredgirl

Նշենք, որ այսօր ոստիկանները առանձնակի դաժանությամբ ցրել են Սարի թաղում հավաքված մարդկանց ցույցը, բռնություն են կիրառել նաև Խորենացի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ:  Մարդիկ ցույց էր անցկացնում՝ ի աջակցություն Սասնա ծռեր խմբի անդամների, որոնք հուլիսի 17-ին գրավել են ոստիկանության ՊՊԾ գունդը: