հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ոստիկանները բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ

Ոստիկանները բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ

Այսօր Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնություն են կիրառել նաև լրագրողների նկատմամբ: Մասնավորապես, տուժել են  «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը, «Ազատություն TV» -ի լրագրողներ Հովհաննես Մովսեսյանը և  Կառլեն Ասլանյանը: Հովհաննես Մովսեսյանը պատմել է, որ ոստիկանները թիրախավորել են լրագրողներին:

Ոտքի և ձեռքի այրվածքներ է ստացել a1plus.am կայքի լրագրող Ռոբերտ Անանյանը (լուսանկարում): Վնասվածքներ են ստացել նաև life.ru կայքի օպերատորը և jam-news.net կայքի ֆոտոլրագրողը:

Նշենք, որ այսօր ոստիկանները առանձնակի դաժանությամբ ցրել են Սարի թաղում հավաքված մարդկանց ցույցը, բռնություն են կիրառել նաև Խորենացի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ: