2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչի «վտարումները»

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ Լորան Բլանը հավաքականից հեռացրել է
թիմի բոլոր 23 ֆուտբոլիստներին, որոնք ներկայացնում էին Ֆրանսիան ՀԱՀ-ում կայացած
Աշխարհի գավաթին, հաղորդում է
AFP-ն:

Թե որքան կտևի «վտարման» այս գործընթացը, ոչ ոք չգիտի։ Նշվում է միայն, որ Նորվեգիայի հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին Օսլոյում, 23 ֆուտբոլիստներից և ոչ մեկը չի մասնակցի։ Բլանի նման որոշման դրդապատճառները առայժմ չեն մեկնաբանվում։ Ամենայն հավանականությամբ` հավաքականի նախկին մարզիչ Ռայմոն Դոմենեկին փոխարինող Բլանը նպատակ ունի ստեղծել լիովին նոր թիմ, որը նման չի լինելու ՀԱՀ-ում տապալված հավաքականին։