Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն օգնություն է առաջարկել Մեդվեդևին

Սերժ Սարգսյանն օգնություն է առաջարկել Մեդվեդևին

Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:  

ՀՀ նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն և ափսոսանք է հայտնել Ռուսաստանում բռնկված զանգվածային հրդեհների պատճառած մարդկային և նյութական կորուստների կապակցությամբ: Սերժ
Սարգսյանը նշել
է, որ հայ ժողովուրդը լավ գիտի, թե նման
իրավիճակներում որքան
կարևոր է բարեկամ երկրների աջակցությունը, և
առաջարկել է ՀՀ հրշեջփրկարարական ծառայությունների օգնությունը հրդեհների մարման և հետեւանքների վերացման գործում:

Նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդևը պայմանավորվածություն են ձեռք բերել
հայկական հրշեջփրկարարական խմբին
բնական աղետի
դեմ տարվող
աշխատանքներում ներգրավելու շուրջ: Այս մասին
հաղորդում
է
ՀՀ
նախագահի
պաշտոնական
կայքը:

Tekali Taxi