Անջելինա Ջոլիի «արգելված կենսագրությունը»
Լրագրող
Էնդրյու Մորթոնը, ով հայտնի է որպես արքայադուստր Դայանայի և Մադոննայի
սկանդալային կենսագրությունների հեղինակ, այժմ գիրք է թողարկել Անջելինա Ջոլիի
մասին`«Անջելինա Ջոլի. արգելված կենսգրություն» վերնագրով:
Գրքի հեղինակը պնդում է, որ հոլիվուդյան աստղը ժամանակին թմրանյութեր է օգտագործել, եղել է բազմաթիվ հայտնի մարդկանց սիրուհին, ինչպես նաև ինքնասպանության փորձ է կատարել:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian-ը, գրքի համար, ամենայն հավանականությամբ, հիմք են ծառայել Ջոլիի շրջապատի խոստովանությունները, որոնցից հեղինակը բավական մանրամասն տեղեկություններ է քաղել:
Գիրքը պատմում է նաև այն մասին, որ մի քանի տարի առաջ Ջոլին, չարաշահելով հերոինը, որոշել է ինքնասպանություն գործել: Դրա համար նա հատուկ մարդասպան է վարձել:
“Բարեբախտաբար, վարձու մարդասպանը խնդրեց Ջոլիին մեկ ամիս համբերել, որից հետո դերասանուհին հետ կանգնեց ինքնասպանության մտքից», - գրում է Մորթոնը: