2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայ “օրենքով գողը” ձերբակալվել է Մոսկվայում

Մոսկվայում
հատուկ գործողություն իրականացնել
ու
ժամանակ
շրջափակման է ենթարկվել անհայտ քաղաքացիներով  6 ավտոմեքենա: Մեքենաներում գտնվող անձինք
զինված դիմադրություն են ցուցաբերել` փորձելով փախուստի դիմել, ինչի արդյունքում
ոստիկանությունը ստիպված է եղել ծառայողական զենք կիրառել:

Պարզվել է, որ ձերբակալված խմբավորումը ձևավորվել էր Սերյոժա-Օսետրինա մականունով “օրենքով գող”-ի կողմից` քրեական հարցեր կարգավորելու նպատակով: Սերյոժա-Օսետրինան ծագումով հայ է, ծնվել է 1968 թվականին, ազգանունը` Ասատրյան, հաղորդում է “Московские новости”-ն:

Հետագա օպերատիվ աշխատանքների արդյունքում ձերբակալվել է ևս 8 մարդ, այդ թվում և Ասատրյանը: Ձերբակալվածների մոտ զենք և թմրանյութ է հայտնաբերվել, որոնք ուղարկվել են փորձաքննության:

Փորձաքննության արդյունքներից հետո պարզ կլինի քրեական գործ հարուցելու հարցը: