Գլխավոր / Армения / Բարձր կրունկները վտանգավոր են առողջության համար

Բարձր կրունկները վտանգավոր են առողջության համար

Մասնագետները զգուշացնում են, որ բարձրակրունկ
կոշիկները նպաստում են մի շարք հիվանդությունների ձեռքբերման, ինչպես նաև
օստեոարտրիտի
 զարգացմանն
ու հոդերի ձևափոխմանը: Ավելի սլացիկ երևալու համար, կանայք հաճախ բարձրակրունկ
կոշիկներ են հագնում` չմտածելով որակի, հարմարավետության ու վտանգների մասին:  ԱՄՆ-ի Այովա համալսարանի գիտնականները փորձել
են պարզել, թե ինչ ազդեցություն ունեն կրունկները  ոտքի հոդերի  վրա: Մի շարք փորձերի արդյունքում պարզ դարձավ,
որ բարձրակրունկ կոշիկները մեծացնում են օստեոպորոզ
հիվանդության
հավանականությունը, ընդ որում` որքան բարձր է կրունկը, այնքան մեծ  է հիվանդանալու հավանականությունը: Բարձրակրունկ
կոշիկները նաև ազդում են կնոջ քայլվածքի վրա` այն դարձնելով դանդաղ, իսկ քայլերը`
փոքր: Իսկ որքան բարձր  է կրունկը, այնքան
մեծ է ճնշումը ծնկի անոթների վրա:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել նաև,
որ կրունկները ազդում են ոտքի թաթերի և գոտկատեղի վրա, փոխում են մարմնի ձևը և
կարող են հանգեցնել ցավերի մեջքի շրջանում:

Tekali Taxi