Home / Հայաստան / Հայերն ու ադրբեջանցիները ցանկանում են մոտ լինել. Ջիգարխանյան

Հայերն ու ադրբեջանցիները ցանկանում են մոտ լինել. Ջիգարխանյան

«Միևնույնն է, հայերն ու ադրբեջանցիները ցանկանում են մոտ լինել միմյանց հետ», – «Ազատություն» ռադիոկայանի կովկասյան ծառայությանը տված հարցազրույցում ասել է հայազգի հանրահայտ դերասան Արմեն
Ջիգարխանյանը:

«Բայց
երբեմն կան բաներ, որոնք, թվում է, տարրական, կենցաղային մակարդակի են, սակայն դառնում են անհամաձայնության
պատճառ»,
հավելել
է նա։

Ռուսաստանի
Դաշնության
նախագահը վերջերս խոսել էր Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող Ավագների խորհրդի ձևավորման
հնարավորության
մասին։ Արմեն Ջիգարխանյանը, սակայն, պատասխանելով նման կառույցների աշխատանքի արդյունավետության
մասին հարցին, նկատել է. «Մենք դեռ չենք հասունացել նման խորհուրդների համար, որ այդ Ավագանին գա ու գտնի հարցի լուծումը»:

Հայադրբեջանական խնդիրը Արմեն Ջիգարխանյանը շատ լուրջ է համարում ու կարծում է, որ այն հեշտությամբ չի լուծվի: Դերասանի կարծիքով` ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ամեն ինչ պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպե՞ս մենք կպտտվենք դեպի այդ հակամարտությունը: 

Tekali Taxi