Հայտնի է Հայաստան-Իրան հանդիպման տոմսերի արժեքը
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան սահմանել է օգոստոսի 11-ին ժամը 21:00-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Իրան ընկերական հանդիպման տոմսերի արժեքը:
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ տմոսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Հրազդան» մարզադաշտում գտնվող տոնավաճառի տարածքում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:
Տոմսերի արժեքն է`
- արևմտյան տրիբունա` 4000 դրամ
- արևելյան տրիբունա` 2000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 1500 դրամ
ՀՖՖ-ն առաջարկում է տոմսերի առաքման համար զանգահարել 094 526477 հեռախոսահամարով: