Home / Հայաստան / Հայ դերասանների նոր սերունդն ավելի տաղանդավոր է. Աննա Հեքեքյան

Հայ դերասանների նոր սերունդն ավելի տաղանդավոր է. Աննա Հեքեքյան

Խոսելով
մեր ապագա դերասանների մասին` ռեժիսոր, դոցենտ Աննա Հեքեքյանը 
«Հենարան»
ակումբում
հրավիրված
մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ դժվար է ասել, թե այսօրվա ուսանողներից ով ապագայում կդառնա դերասան, քանի որ արվեստը անհատական ընկալման խնդիր է:

«Եթե կուրսում լինում են 2-3 վառ անհատականություններ,
ապա կարելի է գոհ լինել, քանի որ անհատականությունը
բարդ խնդիր է. այդպիսիք լինում են 10 տարին մեկ: Ուստի ընդունելության քննությունների ժամանակ, եթե նկատում ենք մի փոքր կայծ` անպայման վերցնում ենք»,- ասում է Աննա Հեքեքյանը:

«Բայց,- հավելում է նա,- այստեղ էլ կա պարադոքս. ուսանողը կարող է կարգապահ և գերազանց սովորող լինել ուսանողական տարիներին, բայց դերասանի հատուկ բնավորություն չունենա, հետագայում չկարողանա դուրս գալ դերասանական ասպարեզ: Ուստի մենք փորձում ենք նախևառաջ ուսանողի մեջ դերասանական բնավորությունը մշակել, հղկել»:

Իսկ այն, որ այս սերունդը շատ ավելի վառ անհատականություններ
է տալու, դրանում  կասկած չունեն թե Լալա Մնացականյանը և թե Աննա Հեքեքյանը:

Tekali Taxi