2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Քլինթոնը պատրաստ է Իրանի հետ երկխոսության

ԱՄՆ
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակնօրյա հարցազրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները
բաց են Իրանի հետ համագործակցության համար` չնայած այն  լարվածությանը, որ առկա է երկրների միջև` կապված
Իրանի միջուկային ծրագրի հետ:

«Մենք պատրաստ ենք համագործակցել, բայց նրանք ավելի լավ գիտեն, թե ինչ պետք է անել: Իրանը պետք է խոսքով և գործով ցույց տա միջազգային հանրությանը, թե ինչ նպատակների է ծառայելու իրենց միջուկային զենքի ծրագիրը», - ասել է Հիլարի Քլինթոնը New York Times-ին տված հարցազրույցում:

«Այսպիսով, կարևոր չէ, թե որքան կտևի գործընթացը` 6 ամիս, մեկ տարի թե 5 տարի. Իրանի միջուկային զենք արտադրելու խնդիրն այնքան խորքային է, որ մեր ընկերների և գործընկերների լուրջ մտահոգությունն է առաջացնում: Բայց Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցներ կիրառել` անկախ ժամանակահատվածից, քանի որ մենք կարծում ենք, որ դա լավ միջոց է Իրանի վարքագիծը փոխելու համար»: