Home / Հայաստան / Ֆլիկը, ֆստիկը, պստիկը…

Ֆլիկը, ֆստիկը, պստիկը…

Մարդ ինչքան շատ է առնչվում ցածր արվեստի հետ, այնքան շատ է ընկում նրա ճաշակը, համարում է ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը: Նրա կարծիքով` այսօր մեր եթերը լցված է մեծամասամբ ցածրորակ հաղորդումներով և հատկապես անորակ սերիալներով:

Հաճախ ասում են, որ սերիալները հասարակական պահանջարկ են ներկայացնում, բայց իրականում, հավաստիացնում է Լալա Մնացականյանը, դա ժողովրդի ոչ պահանջարկն է, և առավել ևս` ոչ ճաշակը:

Պարզապես մեկը,ով կարողանում է ֆինանսավորորել, իր ճաշակն է թելադրում, և մեղքը գցում ժողորվրդի վրա:

«Սակայն այստեղ մի լուրջ խնդիր կա. այսօր միայն թատրոնում աշխատելով և ստեղծագործելով` դերասանը չի կարող գոյատևել, և նա ստիպված է լինում նկարահանվել շատ հաճախ էժանագին սերիալներում, որպեսզի կարողանա ապրել»,- ասում է Մնացականյանը:

Բացի այն, որ ցածրորակ ռեժիսորներ և միջակ դերասաններ են հանդես գալիս սերիալներում, նաև  պայծառ ու բարի բան չկա էկրանին, «թեթևություն չկա», ասում է դերասանուհին:

«Ֆլիկը, ֆստիկը, պստիկը եկան լցվեցին դաշտ, իսկ տաղանդավոր մարդիկ հետին պլան մղվեցին», – համոզված է Մնացականյանը:

Հետաքրքրական է, որ այսօրվա հրավիրված մամուլի ասուլիսին ներկա չէին 3 ամենամեծ լսարանը ունեցող հեռուստատեսությունների ներկայացուցիչները` Հ1, Արմենիա, Շանթ:

Tekali Taxi