2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ազատության հուշարձանը կփակվի մեկ տարով

Նյու
Յորքի Ազատության հուշարձան
ը ժամանակավորապես փակվելու
է
այցելությունների համար`
անվտանգության համակարգ
ի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների նպատակով, հաղորդում է Reuters-ը:

Աշխատանքները, որոնց իրականացման համար 26 միլիոն դոլար է ամհրաժեշտ, սկսվելու են 2011 թվականի հոկտեմբերի 12-ից: Այս օրը հուշարձանի 125-րդ տարեդարձն է: Հուշարձանը նոր մուտք, վերելակներ ու աստիճաններ է ունենալու:  

Ազատության հուշարձանը Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրերից  է: Ամեն տարի  մոտ 5 միլիոն մարդ  է գալիս Նյու Յորք` հուշարձան այցելելու նպատակով: Զբոսաշրջիների թիվը հատկապես ավելանում է ամռանը, երբ այն ունենում է մոտ 20 հազար այցելու:

Հուշարձանը փակվել էր նաև  2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո, և վերաբացվել էր 2004 թվականին: