Home / Армения / Հայաստանի քաղաքացին փորձում էր կեղծ ամուսնություն գրանցել

Հայաստանի քաղաքացին փորձում էր կեղծ ամուսնություն գրանցել

Սարատովի շրջանային դատարանը չեղյալ է համարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ազատ Թոնապետյանի և տեղացի բնակչուհու միջև կնքված ամուսնությունը:

Վերահսկող մարմինների կողմից  իրականացված ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ Թոնապետյանը դիմել է Դաշնային միգրացիոն ծառայությանը` Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր բնակության իրավունք  ստանալու խնդրանքով` հաշվի առնելով 2009 թվականի հոկտեմբերին նրա ամուսնությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ: Պարզվել է, որ այս ամուսնությունը կեղծ է, քանի որ ամուսինները  համատեղ չեն ապրում և չեն շփվում իրար հետ:

Ըստ մեղադրող կողմի` Թոնապետյանը  ամուսնացել է   քաղաքացիություն ստանալու նպատակով, հաղորդում է «Четвертая власть»-ը:

Tekali Taxi