Home / Армения / ՌԴ նախագահին ու վարչապետին սկսել են քիչ վստահել

ՌԴ նախագահին ու վարչապետին սկսել են քիչ վստահել

Վերջին տարիների ընթացքում Վլադիրմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի վարկանիշը կտրուկ նվազել է, ընդ որում հարցումը դեռևս չի արձանագրում քաղաքացիների դժգոհությունը իշխանությունների գործողություններից`կապված  հրդեհների մարման հետ:

«Հասարակական կարծիք» ֆոնդը, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը» և «Լևադա-կենտրոնը» նախագահի և վարչապետի վարկանիշի անկումն արձանագրել էին դեռևս տարվա սկզբից:  Ըստ «Հասարակական կարծիք» ֆոնդի տվյալների` հունվարին Մեդվեդևի վստահության վարկանիշը` 62% է կազմել, իսկ օգոստոսին` 52%:  Վարկանիշի նման անկում գրանցվել էր 2008-ին` ճգնաժամի ժամանակ: 

Տարեսկզբին վարչապետին վստահության քվե տվողների քանակը 69% էր կազմել, իսկ այսօր 61% է: Նման ցածր ցուցանիշ գրանցվել է 2006 թվականին:

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն»-ի
արդյունքները նույնպես  վարկանիշի անկման մասին են խոսում. ՌԴ նախագահի վարկանիշը 44-ից իջել է 39%-ի, իսկ վարչապետինը` 53-ից հասել է 47%-ի:

«Լևադա-կենտրոնի» հարցումների համաձայն` նախագահին վստահողների թիվը 39%-ից հասել է 38%-ի, իսկ վարչապետի ցուցանիշը` 48%-ից հասել է 44%-ի:

Tekali Taxi