Home / Հայաստան / ՄքՔարթնին և Ջագերը կպայքարեն Օլիմպիական Խաղերին երգելու իրավունքի համար

ՄքՔարթնին և Ջագերը կպայքարեն Օլիմպիական Խաղերին երգելու իրավունքի համար

Պոլ ՄքՔարթնին և Միք Ջագերը պայքարելու են 2012 թվականին Լոնդոնում կայանալիք  Օլիմպիական Խաղերի բացման արարողությանը ելույթ ունենալու համար:

The Rolling Stones խումբն ու ՄքՔարթնինվերջերս համատեղ համերգով հանդես են եկել 100 միլիոն հանդիսատեսի առաջ` ամերիկյան ֆուտբոլի Գլխավոր գավաթի մրցաշարի ժամանակ:

Իսկ ահա Օլիմպիական Խաղերի բացման արարողությանը ելույթ է ունենալու նրանցից մեկը, հայտարարել է  Խաղերի կազմակերպիչների նախագահը, հաղորդում է Daily Star-ը:

«Ընտրությունը չափազանց բարդ է լինելու, բայց բանակցություններն արդեն սկսված են»,- նշել է նա:

Tekali Taxi