2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հանրահայտ բրազիլացին կխաղա թուրքական ակումբում

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբինյոն գալիք մրցաշրջանում կխաղա թուրքական «Ֆեներբահչե» ակումբում: Հիշեցնենք, որ բրազիլացոի իրավունքները պատկանում էին անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբին, սակայն «Սիթիում» Ռոբինյոն այդպես էլ չամրապնդվեց, և վերջին խաղաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս բրազիլական «Սանթոս» ակումբում:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Ֆեներբահչեն» Ռոբինյոյի համար 20 մլն եվրո է վճարել, իսկ բրազիլացու աշխատավարձը կկազմի տարեկան 6 մլն եվրո: